Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Մրցույթ «ՀՀԿԳՄՍՆ ԵՐԵՎԱՆԻ Ս.ԽԱՆԶԱԴՅԱՆԻ ԱՆՎԱՆ № 184 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ ՊՈԱԿ-Ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

01.04.2022

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` <<ՀՀԿԳՄՍՆ Երևանի Ս.ԽԱՆԶԱԴՅԱՆԻ անվան հ.184 ավագ դպրոց>> ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդ
ՀՀ կսռավարության 2010թ. մարտի 4-ի 319 - Ն որոշում

Մրցույթի հայտարարություն
«ՀՀԿԳՄՍՆ ԵՐԵՎԱՆԻ Ս.ԽԱՆԶԱԴՅԱՆԻ ԱՆՎԱՆ № 184 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ» ՊՈԱԿ
տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի № 319-Ն որոշմամբ հաստատված պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի (վերջին փոփոխությունը կատարված 27.08.2021 թ. ՀՀ կառավարության թիվ 1380-Ն որոշմամբ) համաձայն «ՀՀԿԳՄՍՆ Երևանի Ս.Խանզադյանի անվան № 184 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղը զբաղեցնելու համար:

1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1.1 ՀՀ քաղաքացիությունը
1.2 Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր)

2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է՝
2.1 դիմում՝ հաստատության խորհրդի նախագահի անունով.
2.2 Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ
նույնականացման քարտի պատճեն.
2.3 հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճեն.
2.4 տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով.
2.5 Ինքնակենսագրություն

Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են «Երևանի Ս.Խանզադյանի անվան № 184 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ում 2022 թվականի ապրիլի 1-ից մինչև 2022 թվականի ապրիլի 21-ը ներառյալ, ամեն օր ժամը 10.00-ից մինչև 15.00
Մրցույթը տեղի կունենա 2022 թվականի մայիսի 5-ին ժամը՝ 14.00-ին Երևանի Ս.Խանզադյանի անվան № 184 ավագ դպրոցում, ք. Երևան ՄԱԼԱԹԻԱ – ՍԵԲԱՍՏԻԱ վարչական շրջան,Գուսան Շերամի փողոց, 103/3 հասցեում:

Տեղեկությունների համար դիմել՝
ֆիքսված հեռ. +37410 727330
բջջային հեռախոս +374 55 991923
էլեկտրոնային փոստ՝ shkola184@mail.ru
narine.araqelyan.1976@mail.ru

Հասցե` ք. Երևան, Գուսան Շերամի 103/3

Հեռ..` +(374)10727330

Վեբ կայք` http://yerevan184.schoolsite.am//

Էլ. փոստ`