Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Մրցույթ Արգավանդի <<Անահիտ>>մանկապարտեզ ՀՈԱԿ-ի թափուր աշխատատեղը համալրելու համար

01.04.2022

Տիպ` Նախադպրոցական ուսումնական հաստատություններում թափուր պաշտոններ
Հայտատու` <<Անահիտ>>մանկապարտեզ ՀՈԱԿ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 17.02.2022թ․-ի N08-Ն հրաման

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայտարարվում է մրցույթ Արգավանդի <<Անահիտ>>մանկապարտեզ ՀՈԱԿ-ում հետևյալ թափուր աշխատատեղը համալրելու համար։
Մեթոդիստ տնօրենի ուսումնական գծով տեղակալի 0.25 դրույքով թափուր աշխատատեղ:
Մեթոդիստ տնօրենի ուսումնական գծով տեղակալի պաշտոնի համար նախատեսված վարձատրությունը որոշվում է ըստ ավագանու որոշմամբ հաստատված հաստիքացուցակով:
Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով ՝թեստավորման և հարցաշարի:Թեստավորման փուլն անկացվում է ըստ ՀՀ ԿԳՄՍՆ 25․ 03․2022թ №471-Ա/2 ՀՐԱՄԱՆԻ մշակված հարցաշարի :Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին:

Մրցույթին մասնակցելու համար ներկայացնել՝
1.Դիմում /Ձև 1/,
2.Բարձրագույն կրթությունը հաստատող փաստաթուղթ /դիպլոմ/,
3.Անձը հաստատող փաստաթուղթ,
4.Աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ/առկայության դեպքում/,
5.ինքնակենսագրություն/Ձև 4/,
6. մեկ լուսանկար ՝ ՝3 x 4 չափի,
7.այլ պետությունների քաղաքացիները ՝Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
8.Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական,
9.հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր/դրանց առկայության դեպքում/:
Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը ներկայացված փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ, բնօրինակները՝վերադարձնում: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ, կամ առկա են թերություններ, Մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել թերությունները և համալրել փաստաթղթերի ցանկը:
Մրցույթի նմանակցելու համար փաստաթղթերն ընդունվում են azdarar.am կայքէջում հայտարարությունը հրապարկելու օրվանից ՝ 20 աշխատանքային օրվա ընթացքում 01.04.2022թ-ից մինչև 28.04.2022թ ներառյալ,ամեն օր ժամը 10.00-18.00-ը բացի շաբաթ ,կիրակի օրերից և այլ ոչ աշխատանքային օրերից:
Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի ըստ կարգի՝
Մրցույթը տեղի կունենա Մայիսի 04-ին ,ժամը 12.00-ին Արգավանդի<<ԱՆԱՀԻՏ>> մանկապարտեզ ՀՈԱԿ-ում:
Հասցե ՝Մասիս համայնք Արգավանդ գյուղ կենտրոնական 2-րդ փողոց 1/1:
Էլ ․հասցե anahitargavand@mail.ru
Տեղեկությունների համար զանգահարել 094-05-22-50,099-01-70-77 հեռախոսահամարներով:
ՏՆՕՐԻՆՈՒԹՅՈՒՆ
01.04.2022թ

Հասցե` գ․Արգավանդ

Հեռ..` 094052250

Էլ. փոստ`