Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀՀ Կոտայքի մարզի Գեղարդի միջնակարգ դպրոց ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու հայտարարություն

04.04.2022

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ Կոտայքի մարզի Գեղարդի միջնակարգ դպրոց ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդ
ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N319-Ն որոշում

Հայտարարություն
ՀՀ Կոտայքի մարզի Գեղարդի միջնակարգ դպրոց ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար ՀՀ Կոտայքի մարզի Գեղարդի միջնակարգ դպրոց ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար:
• Հաստատության տնօրենի ընտրության համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը,
2) Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):
• Մրցույթի մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են՝
1) Դիմում հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը,
3) Հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը,
4) Տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով,
5) Ինքնակենսագրություն։
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են Գեղարդի միջնակարգ դպրոցում, ապրիլի5-ից 25-ը ներառյալ, ամեն օր ժամը 10:00-ից մինչև 16:00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 2022 թվականի ապրիլի 25-ը մինչև ժամը 16:00-ն: Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի ըստ կարգի:
Մրցույթը տեղի կունենա 2022 թվականի մայիսի 10-ին, ժամը 15:00-ին Գեղարդի միջնակարգ դպրոցում: Հասցեն՝ ՀՀ Կոտայքի մարզ, գ. Գեղարդ 1-ին փողոց, թիվ 35:

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 091787820:

Հասցե` ՀՀ Կոտայքի մարզ, գ. Գեղարդ 1-ին փողոց, թիվ 35

Հեռ..` +(374)91787820

Վեբ կայք` geghard.schoolsite.am

Էլ. փոստ`