Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

« ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԱՐԾՎԱԲԵՐԴԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ » ՊՈԱԿ տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու համար

13.05.2022

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` « ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԱՐԾՎԱԲԵՐԴԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ » ՊՈԱԿ
ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշում

« ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԱՐԾՎԱԲԵՐԴԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ » ՊՈԱԿ
տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար
ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշմամբ հաստատված /փոփոխություն՝ 27 օգոստոսի 2021 թվականի N 1380-Ն /պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի համաձայն ՝
« ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԱՐԾՎԱԲԵՐԴԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ » ՊՈԱԿ -ի
կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար:
1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1) ՀՀ քաղաքացիությունը.
2) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):
2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`
1) դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով.
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.
4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով.
5) ինքնակենսագրություն:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են « ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԱՐԾՎԱԲԵՐԴԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ » ՊՈԱԿ -ում 2022 թվականի մայիսի 16-ից մինչև հունիսի 3-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00 -ից մինչև ժամը 16:00 -ն, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2022 թվականի հունիսի 17-ին ժամը 15:00-ին,
« ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԱՐԾՎԱԲԵՐԴԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ » ՊՈԱԿ -ում, հասցե`Տավուշի մարզ, գ. Արծվաբերդ , 1 փ.,23 շենք
Տեղեկությունների համար դիմել Հ. Փեփոյանին
Հեռ.` 093750793
Էլ . հասցե` himnakan.dproc@mail.ru

Հասցե` Տավուշի մարզ, գ. Արծվաբերդ, 1փ., 23 շ.

Հեռ..` 093750793

Էլ. փոստ`