Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

«Էլեկտրասարք» ԲԲԸ-ի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողով գումարելու մասին

17.05.2022

Տիպ` Բաց բաժնետիրական ընկերության բաժնետերերի տարեկան ժողովի գումարման մասին հայտարարություն
Հայտատու` «Էլեկտրասարք» ԲԲԸ
96,70

«Էլեկտրասարք» ԲԲԸ-ի տնօրենների խորհրդի որոշման համաձայն- արձանագրություն թիվ 8 առ 25.04.2022թ.
«Էլեկտրասարք» բաց բաժնետիրական ընկերության
բաժնետերերի ընդհանուր ժողովը տեղի կունենա 2022 թվականի հունիսի 28-ին, ժամը 15:00-ին հետևյալ հասցեով` ք. Երևան, Շիրակի 74, Ընկերության դահլիճում:

Օրակարգ.
1. «Էլեկտրասարք» ԲԲԸ տնօրենների խորհրդի տարեկան հաշվետվությունը:
2. Ընկերության տարեկան հաշվետվությունների, հաշվապահական հաշվեկշիռների, շահույթների և վնասների հաշվի, շահույթների և վնասների բաշխման հաստատումը:
3. Ընկերության տարեկան շահութաբաժինների վճարման մասին որոշման ընդունումը և տարեկան շահութաբաժինների չափի հաստատումը:
4. Ընկերության տարեկան ֆինանսատնտեսական գործունեության արդյունքների վերաբերյալ Ընկերության վերստուգող հանձնաժողովի եզրակացության և Ընկերության անկախ աուդիտն իրականացնող անձի հաստատումը:
5. Տնօրենների խորհրդին կից աուդիտի հանձնաժողովի ընտրություն:
6. Ընտրություններ:

Ժողովին մասնակցելու և քվեարկելու համար Դուք կամ Ձեր ներկայացուցիչը պետք է գրանցվեք: Դուք կամ Ձեր ներկայացուցիչը պետք է ներկայանաք ժողովը բացելուց 30 րոպե առաջ` ինքնությունը հաստատող փաստաթղթով (անձնագիր):
(Ձեր ներկայացուցիչը պետք է ներկայացնի նաև օրենքով սահմանված կարգով` վավերացված լիազորագիր):
Ժողովի մասնակիցների գրանցումը տեղի կունենա ժողով անցկացնելու վայրում:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել`
հեռ./ֆաքս 42-11-22

Տնօրենների խորհրդի նախագահի լիազորված անձ, տնօրենների խորհրդի անդամ` Ա.Բաղդասարյան

Հասցե` 0086, ք. Երևան, Շիրակի փ.-74

Հեռ..` 374-10 46-31-60

Վեբ կայք` www.elprib.ru

Էլ. փոստ`