Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Մրցույթ ՀՀ Շիրակի մարզի «Հովտաշենի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

18.05.2022

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի «Նոր Կյանքի միջնակարգ դպրոց», «Վարդաքարի միջնակարգ դպրոց», «Հովտաշենի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ների կառավարման միացյալ խորհուրդ
ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշում

Մրցույթի հայտարարություն
ՀՀ Շիրակի մարզի «Հովտաշենի հիմնական դպրոց»
ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի №319-Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի 6-րդ և 7-րդ կետերի համաձայն՝ ՀՀ Շիրակի մարզի «Նոր Կյանքի միջնակարգ դպրոց», «Վարդաքարի միջնակարգ դպրոց», «Հովտաշենի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ների կառավարման միացյալ խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ «Հովտաշենի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար:
1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1) ՀՀ քաղաքացիությունը,
2) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):
2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է՝
1) դիմում՝ հաստատության խորհրդի նախագահի անունով,
2)Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը,
3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը,
4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով,
5) ինքնակենսագրություն:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են ՀՀ Շիրակի մարզի «Հովտաշենի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում 2022թվականի մայիսի 17-ից մինչև 2022 թվականի հունիսի 6-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 9:00-ից մինչև 15:00-ն, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2022 թվականի հունիսի 20-ին՝ ժամը 15:00-ին,
ՀՀ Շիրակի մարզի «Հովտաշենի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում:

Հասցե՝ ՀՀ Շիրակի մարզ, Արթիկ համայնք, գ. Հովտաշեն, 7-րդ փողոց, շենք 9:
Տեղեկությունների համար դիմել՝
խորհրդի նախագահ Ա. Ափրիկյանին,
հեռախոս՝ 094104017, կամ՝
խորհրդի քարտուղար Ա. Ավագյանին,
հեռախոս՝ 077153733:
Էլփոստ՝ hovtashenhd@mail.ru

Հասցե` ՀՀ Շիրակի մարզ, Արթիկ համայնք, գ. Հովտաշեն, 7-րդ փողոց, շենք 9

Հեռ..` 077709760

Էլ. փոստ`