Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հայտարարություն ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարսեր գյուղի Ռ. Պետրոսյանի անվան միջնակարգ դպրոց ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

20.05.2022

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարսեր գյուղի Ռ․ Պետրոսյանի անվան միջնակարգ դպրոց ՊՈԱԿ
ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N319-Ն 319-Ն որոշում

ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N319-Ն որոշմամբ հաստատված` Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության /նշանակման/ կարգ-ի 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերի համաձայն`
«ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարսեր գյուղի Ռ. Պետրոսյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ` հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղը զբաղեցնելու համար:
1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`
1) ՀՀ քաղաքացիությունը
2) Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը /հավաստագիր/:
2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է.
1. Դիմում՝ հաստատության խորհրդի նախագահի անունով
2. ՀՀ քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը
3. Հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը
4. Տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով
5. Ինքնակենսագրություն
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են «ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարսեր գյուղի Ռ. Պետրոսյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում 2022թ մայիսի 20-ից մինչև 2022թ հունիսի 9-ը ներառյալ, ամեն օր` ժամը 10:00 մինչև 15:00, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային տոնական և հիշատակի օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2022թ հունիսի 23-ին ժամը 14:00-ին, «ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարսեր գյուղի Ռ. Պետրոսյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում, հասցե՝ գ. Վարսեր, 7-րդ փողոց, 10-րդ շենք:
Տեղեկությունների համար դիմել՝
1. Ռուզաննա Գաբրիելյանին հեռ. 093 413520 gor-martirosyan-2012@mail.ru
2. Մերուժան Համբարձումյանին հեռ. 098 313399 hayk8800@mail.ru
Խնդրում եմ հայտարարությունը տեղադրել 2022թ. մայիսի 20-ին

Հասցե` ՀՀ Գեղարքունիքի մարզի գ. Վարսեր, 7-րդ փողոց, 10-րդ շենք

Հեռ..` 00 374 93 449958

Վեբ կայք` varser.schoolsite.am

Էլ. փոստ`