Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀՀ Արագածոտնի մարզի «Ճարճակիսի միջնակարգ դպրոց՚ ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու մրցույթի հայտարարություն:

26.05.2022

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` ՙՃարճակիսի միջնակարգ դպրոց՚ ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդ
ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշում

ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ կետերի համաձայն՝
«ՀՀ Արագածոտնի մարզի Ճարճակիս գյուղի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի միացյալ կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար:

1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝

1) ՀՀ քաղաքացիությունը.

2) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):

2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`

1) դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով.

2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.

3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.

4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով.

5) ինքնակենսագրություն:

Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:

Փաստաթղթերն ընդունվում են «ՀՀ Արագածոտնի մարզի Ճարճակիս գյուղի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում 2022 թ. Մայիսի 24-ից մինչև 2022թ.հունիսի 13-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը10:00 -ից մինչև ժամը15:00-ը, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից:

Մրցույթը տեղի կունենա 2022 թվականի հունիսի 27-ին՝ ժամը 14:00-ին «ՀՀ Արագածոտնի մարզի Ճարճակիս գյուղի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում

Հասցե՝ Արագածոտնի մարզ գ. Ճարճակիս, 10-րդ փ., 13/1 շենք։

Տեղեկությունների համար դիմել

1. Թերեզա Սադեյան, հեռ. 077440751
2. Նաթելա Բարսեղյան , հեռ.093312360
էլ. փոստ derek@schools.am

Հասցե` ՀՀ Արագածոտնի մարզ, գ.Ճարճակիս 10-րդ փող.13/1

Հեռ..` +37493817900

Վեբ կայք` https://derek.schoolsite.am/wp-admin/

Էլ. փոստ`