Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Մրցույթ ՀՀ Շիրակի մարզի <<Գեղանիստի իջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

27.05.2022

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` Գեղանիստի միջնակարգ դպրոց ՊՈԱԿ-Ի կառավարման խորհուրդ
ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշում

Մրցույթի հայտարարություն
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի <<Գեղանիստի իջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ
ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշմամբ հաստատված`պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության /նշանակման/ կարգի 6-րդ կետի համաձայն`ՀՀ Շիրակի մարզի <<Արևշատի Մետաքսեի անվան միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ի, ՀՀ Շիրակի մարզի <<Սպանդարյանի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ի, ՀՀ Շիրակի մարզի <<Գեղանիստի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ի միացյալ կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ` ՀՀ Շիրակի մարզի <<Գեղանիստի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար:
1.Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են `
1/ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը
2/ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը /հավաստագիր/:
2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`
1/դիմում`հաստատության խորհրդի նախագահի անունով,
2/Հայաստանի հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը, 3/հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը, 4/տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլէեկտրոնային տարբերակներով, 5/ ինքնակենսագրություն:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ: Փաստաթղթերն ընդունվում են ՀՀ Շիրակի մարզի <<Գեղանիստի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ում 2022թվականի մայիսի 27-ից 2022թ. հունիսի 16-ը ներառյալ, ամեն օր`ժամը 10:00–ից մինչև ժամը 15:00–ը, բացի շաբաթ, կիրակի և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2022 թվականի հունիսի 30-ին ժամը 14:00-ին, ՀՀ Շիրակի մարզի << Գեղանիստի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ում, Հասցե ՀՀ Շիրակի մարզ, Արթիկ համայնք, գյուղ Գեղանիստ, 1-ին փողոց, 6 շենք:
Տեղեկությունների համար դիմել խորհրդի նախագահ` Հ. Սահակյանին
հեռախոս ` 093 92 72 20 էլ հասցեն ` geghanist-shirak@schools.am

Հասցե` ՀՀ Շիրակի մարզ, Արթիկ համայնք, գյուղ Գեղանիստ, 1-ին փողոց, 6 շենք:

Հեռ..` 093927220

Էլ. փոստ`