Մրցույթ ՀՀ Արագածոտնի մարզի «Ապարանի Վ. Եղիազարյանի անվան թիվ 1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար
02.06.2022
Մրցույթի հայտարարություն
ՀՀ Արագածոտնի մարզի «Ապարանի Վ. Եղիազարյանի անվան թիվ 1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար
ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի 6-րդ և 7-րդ կետերի համաձայն՝ ՀՀ Արագածոտնի մարզի «Ապարանի Վ. Եղիազարյանի անվան թիվ 1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ –ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար:
1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1) ՀՀ քաղաքացիությունը.
2) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):
2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`
1) դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով.
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.
4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով.
5) ինքնակենսագրություն:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են ՀՀ Արագածոտնի մարզի Ապարանի Վ. Եղիազարյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցում 2022 թվականի հունիսի 1-ից մինչև 2022 թվականի հունիսի 21 -ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00 -ից մինչև ժամը 15:00 -ը, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2022 թվականի հուլիսի 6-ին՝ ժամը 14:00-ին,
ՀՀ Արագածոտնի մարզի Ապարանի Վ. Եղիազարյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցում. hասցեն՝ ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Ապարան, Գ. Նժդեհի 20/2
Տեղեկությունների համար դիմել ՀՀ Արագածոտնի մարզի Ապարանի Վ. Եղիազարյանի անվան թիվ 1 հիմնական դպրոց:
Հեռախոս` 055155395, էլ. հասցե` aparan1@schools.am
Հասցե` Ք. Ապարան Գ. Նժդեհի 20/2
Հեռ..` 055155395
Էլ. փոստ`