Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Մրցույթ ՀՀ Շիրակի մարզի Հովտաշենի հիմնական դպրոց ՊՈԱԿ -ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

07.06.2022

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` «Հովտաշենի հիմնական դպրոց» ՊՈԱԿ
ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշում

Մրցույթի հայտարարություն
ՀՀ Շիրակի մարզի «Հովտաշենի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի
ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության /նշանակման/ կարգի 6-րդ և 7-րդ կետերի համաձայն՝ ՀՀ Շիրակի մարզի «Նոր Կյանքի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության, ՀՀ Շիրակի մարզի «Վարդաքարի միջնակարգ դպրոց պետական ոչ առևտրային կազմակերպության, ՀՀ Շիրակի մարզի «Հովտաշենի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության միացյալ խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ ՀՀ Շիրակի մարզի «Հովտաշենի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնի թափուր տեղը զբաղեցնելու համար։
1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1/ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը
2/ ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը / հավաստագիր /
2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է ՝
1/ դիմում՝ հաստատության խորհրդի նախագահի անունով,
2/ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը։
3/ հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը
4/ տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով,
5/ ինքնակենսագրություն
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ։
Փաստաթղթերն ընդունվում են` ՀՀ Շիրակի մարզի «Հովտաշենի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում 2022 թվականի հունիսի 7-ից 2022 թվականի հունիսի 27-ը ներառյալ, ամեն օր ՝ ժամը 10։00-ից մինչև ժամը 15։00-ը , բացի շաբաթ , կիրակի և օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերից։
Մրցույթը տեղի կունենա 2022 թվականի օգոստոսի 2-ին,ժամը 14։00-ին՝ ՀՀ Շիրակի մարզի «Հովտաշենի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում, հասցե՝ ՀՀ Շիրակի մարզ, գ. Հովտաշեն, 9-րդ փողոց, 7-րդ շենք:
Տեղեկությունների համար դիմել խորհրդի նախագահ Արթուր Ափրիկյանին։
Հեռ՝ 094 10 40 17
Էլ. հասցե՝ hovtashenhd@mail.ru

Հասցե` ՀՀ Շիրակի մարզ, Արթիկ համայնք, գ. Հովտաշեն, 7-րդ փողոց, շենք 9

Հեռ..` 094 10 40 17

Էլ. փոստ`