Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Մրցույթ <<Սիսիանի համայնքի թիվ 1 ՆՈՒՀ >>ՀՈԱԿ-ի դաստիարակի թափուր պաշտոնի համար

17.06.2022

Տիպ` Նախադպրոցական ուսումնական հաստատություններում թափուր պաշտոններ
Հայտատու` <<Սիսիանի համայնքի թիվ 1 ՆՈՒՀ >>ՀՈԱԿ
ԿԳՄՍ նախարարի 17.02.2022թ N 08-Ն հրաման

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ Սյունիքի մարզի << Սիսիանի համայնքի թիվ 1 նախադպրոցական ուսումնական հաստատություն>>
ՀՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ՝ Նախադպրոցական ուսումնական հաստատության դաստիարակի թափուր պաշտոնի համար ՝ 0,625 դրույքաչափով

Մրցույթին կարող է մասնակցել հաստատության տվյալ թափուր պաշտոնին Կրթության և գիտության նախարարի 2011 թվականի ապրիլի 26-ի N 416-Ն հրամանով սահմանված տարիֆաորակավորման պահանջներին համապատասխանող անձը: https://escs.am/am/news/4652

Մրցույթի համար անհրաժեշտ են ներկայացնել հետևյալ փաստաթղթերը
1) դիմում (Ձև 1).
2) կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ).
3) անձը հաստատող փաստաթուղթ.
4) աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում).
5) ինքնակենսագրություն (Ձև 4).
6) մեկ լուսանկար` 3x4 չափի.
7) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ.
8) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական.
9) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):
Մրցույթը անց է կացվելու 2022թ. հուլիսի 20-ին ժամը 10: 30-ին ք. Սիսիան,Սիսական 17 հասցեում:
Փաստաթղթերը պետք է ներկայացնել անձամբ՝ անձը հաստատող փաստաթղթով:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր ժամը 8.30-ից մինչև 17:30-ը, բացի շաբաթ, կիրակի օրերից:
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետը մինչև 2022թ․ հուlիսի 15-ը, ժամը 17: 30-ը:
Մրցույթին մասնակել ցանկացող քաղաքացիները կարող են հայտարարությանը հետևել նաև sisian.am կայքում:
Մրցույթը անց է կացվելու 2 փուլով՝ գրավոր և բանավոր:
Հարցաշարին ծանոթանալու համար կարող եք անցնել հետևյալ հղումով՝
https://escs.am/am/news/11978

Տեղեկությունների համար զանգահարել՝ 028323280 հեռախոսահամարին կամ այցելել << Սիսիանի համայնքի թիվ 1 նախադպրոցական ուսումնական հաստատություն>>ՀՈԱԿ:
















Ձև-1
Նախադպրոցական ուսումնական հաստատության
(նշվում է հաստատության լրիվ անվանումը)
__________________________________________________________________
թափուր պաշտոնի մրցույթին
մասնակցելու նպատակով հաստատության տնօրեն
պարոն/տիկին________________________________-ին
________________________________.ից
դիմողի անուն հայրանուն ազգանունը
_________________________________________
(դիմողի հաշվառման վայրը)
______________________________________
(դիմողի հեռ. (աշխատանքային, բնակ., բջջ.
______________________________________
անձնագրի սերիան, համարը, երբ և ում կողմից է տրվել
Ծնված` _______________________________
օրը, ամիսը, տարին, վայրը


ԴԻՄՈՒՄ
Ծանոթանալով նախադպրոցական ուսումնական հաստատության թափուր պաշտոնի համար տրված հայտարարությանը և մրցույթի պայմաններին և անցկացման կարգին խնդրում եմ գրանցել ինձ որպես մրցույթի մասնակից
Քաղաքացիությունը _____________________________
Դատապարտվել եմ` այո, ոչ (ընդգծել)___________________
Դատվածությունս հանված կամ մարված է` այո, ոչ
(ընդգծել)___________________
Դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչվել եմ ` այո, ոչ
(ընդգծել)__________________
Դատական կարգով մանկավարժական կամ վարչական գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկվել եմ` այո, ոչ (ընդգծել) ___________________
ՀՀ կառավարության 2017 թվականի օգոստոսի 24-ի թիվ 1030-Ն որոշմամբ հաստատված հիվանդությունների ցանկի որևէ հիվանդությամբ տառապում եմ, չեմ տառապում (ընդգծել) ___________________
Համակարգչային գրագիտությունը____________________________________________ __________________________________________________________________________
(տիրապետման մակարդակը, համակարգչային ծրագրերի իմացությունը)

Կից ներկայացնում եմ մրցույթի մասին հայտարարությունում նշված փաստաթղթերը:
Նախազգուշացված եմ` կեղծ տվյալներ և փաստաթղթեր ներկայացնելու համար, սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվելու մասին:
Դիմող`______________________________ «______» _______________20__ թ.






Ձև 4
1. Աշխատանքային գործունեությունը /վերջին աշխատանքի վայրը լրացվում է առաջինը/
2. Կրթությունը /մասնագիտական կրթության որակավորման աստիճանը,կրթության վկայագրերը /դիպլոմներ, հավաստագրեր,վկայականներ /
3. Կոչումները
4. Որակավորման տարակարգ
5. Հրատարակած հոդվածներ
6.Լեզուների իմացություն
7. Համակարգչային իմացություն
8. Այլ Տվյալներ
Հասցե` ք.Սիսիան, Սիսական 17
Հեռ..` 028323280
Վեբ կայք` sisan.am
Էլ. փոստ` tiv1nuh@sisian.am

Հասցե` ՀՀ Սյունիքի մարզ,ք. Սիսիան,Սիսական 17

Հեռ..` 028323280

Էլ. փոստ`