Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Տնօրենի թափուր տեղի մրցույթի մասին հայտարարություն

20.06.2022

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` <<Աղձքի միջնակարգ դպրոց>>ՊՈԱԿ
ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշում

Մրցույթի հայտարարություն


ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի 2-րդ կետի համաձայն՝ Աղձքի միջնակարգ դպրոցի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղը զբաղեցնելու համար:
1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1) ՀՀ քաղաքացիությունը.
2) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր)
2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`
1) դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով.
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.
4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով.
5) ինքնակենսագրություն:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են Աղձքի միջնակարգ դպրոցում 2022 թվականի հունիսի 16 -ից մինչև2022թ. հուլիսի 7 -ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 1000-ից մինչև ժամը 1400 -ը, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2022 թվականի սեպտեմբերի 13-ին՝ ժամը 1500 -ին,
ՀՀ Արագածոտնի մարզ ,գ.Աղձք, 1-ին փողոց, 7-րդ շենք, << Աղձքի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ

Տեղեկությունների համար դիմել հեռ. 0948260463, 094046691,

էլ փոստ. karineabrahamyan738@gmail.com

Հասցե` ՀՀ Արագածոտնի մարզ ,գ.Աղձք, 1-ին փողոց, 7-րդ շենք

Հեռ..` 0948260463

Էլ. փոստ`