Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Մրցույթ <<Սիսիանի համայնքի թիվ 2 ՆՈւՀ>> ՀՈԱԿ-Ի Լոր բնակավայրի կարճաժամկետ խմբի դաստիարակի թափուր հաստիքի

21.06.2022

Տիպ` Նախադպրոցական ուսումնական հաստատություններում թափուր պաշտոններ
Հայտատու` <<Սիսիանի թիվ 2 ՆՈՒՀ>> ՀՈԱԿ
17.02.2022 N 08-Ն հրաման

<<ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԹԻՎ 2 ՆՈՒՀ>> ՀՈԱԿ-Ի ԼՈՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ԽՄԲԻ ԴԱՍՏԻԱՐԱԿԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ
Սյունիքի մարզի «Սիսիանի համայնքի թիվ 2 նախադպրոցական ուսումնական հաստատություն ՀՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ՝ նախադպրոցական ուսումնական հաստատության Լոր բնակավայրի կարճաժամկետ գործող խմբի դաստիարակի թափուր պաշտոնի համար՝ 0,5 դրույքաչափով։ Մրցույթին կարող է մասնակցել հաստատության տվյալ թափուր պաշտոնին ՀՀ ԿԳ նախարարի 2011 թվականի ապրիլի 26-ի N 416-Ն հրամանով սահմանված տարիֆաորակավորման պահանջներին համապատասխանող անձը (հղում՝ https://escs.am/am/news/4652)։
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
1) դիմում (Ձև 1),
2) կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ),
3) անձը հաստատող փաստաթուղթ,
4) աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում),
5) ինքնակենսագրություն (Ձև 4),
6) մեկ լուսանկար՝ 3x4 չափի,
7) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,

Հասցե` Սիսիան,Սպանդարյան 82

Հեռ..` 02830-2-28-02

Էլ. փոստ`