Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ Երևանի 145 դպ ՊՈԱԿ-Ի տնօրենիթափուր տեղի պաշտոնըզբաղեցնելու համար

22.06.2022

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` Ս.ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆԻ ԱՆՎԱՆ 145 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ ՊՈԱԿ-Ի ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՀ04.03.2010թ.հ.319-Ն որոշում

Մրցույթի հայտարարություն
Երևանի Սիլվա Կապուտիկյանի անվան հ․145 հիմնական դպրոց
ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

Կառավարության 2010թ․ մարտի 4-ի № 319-Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության /նշանակման/ կարգի 6-րդ և 7-րդ կետերի համաձայն Երևանի Սիլվա Կապուտիկյանի անվան հ․145 հիմնական դպրոց ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար։
1․ Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
ա/ ՀՀ քաղաքացիությունը,
բ/ ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը /հավաստագիր/։
2․ Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է՝
ա/ դիմում հաստատության խորհրդի նախագահի անունով,
բ/ ՀՀ քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի /ID Card/ պատճենը,
գ/ հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ պատճենը,
դ/ տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով,
ե/ ինքնակենսագրություն։
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ։
Փաստաթղթերն ընդունվում են Երևանի Սիլվա Կապուտիկյանի անվան հ․145 հիմնական դպրոց ՊՈԱԿ-ում ս/թ 22.06.2022թ․ - 08.07.2022թ.-ը ներառյալ և 01.09.2022թ․ - 05.09․2022թ․ ներառյալ, ժամը 10։00-ից մինչև ժամը 15։00-ը, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2022թ․ սեպտեմբերի 19-ին ժամը 13։00-ին, Երևանի Սիլվա Կապուտիկյանի անվան հ․145 հիմնական դպրոց ՊՈԱԿ-ի շենքում։


Հասցե՝ ք․Երևան, Հովսեփ Էմինի 8
Տեղեկությունների համար դիմել՝
Լուսինե Հարությունյանին՝ 098 20 72 19 elmur2@mail.ru
Մանե Վարդանյանին՝ 094 92 15 14 mane.vardanyan1974@mail.ru
 

Հասցե` Հ.ԷՄԻՆԻ-8

Հեռ..` +37410262422 +37496205380

Վեբ կայք` yerevan145.schoolsite.am

Էլ. փոստ`