Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում <<Նուբարաշենի թռչնաբուծական ֆաբրիկա>> ԲԲԸ տարեկան ժողով գումարելու մասին

29.06.2022

Տիպ` Բաց բաժնետիրական ընկերության բաժնետերերի տարեկան ժողովի գումարման մասին հայտարարություն
Հայտատու` <<Նուբարաշենի թռչնաբուծական ֆաբրիկա>> ԲԲԸ
<<Բաժնետիրական ընկերությունների մասին>> ՀՀ օրենքի 96-րդ հոդված

Սույնով տեղեկացնում ենք, որ 2022թ-ի հունիսի 30-ին ժամը 12.00-ին ք. Երևան, Արցախի 138 հասցեում գտնվող Վլադ Հակոբյանի անվան «Համակցված կերերի գործարան» փակ բաժնետիրական ընկերության վարչական շենքում տեղի կունենա «Նուբարաշենի թռչնաբուծական ֆաբրիկա» ԲԲԸ-ի բաժնետերերի ընդհանուր ժողովը: Ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի ցուցակը կազմելու ամսաթիվ սահմանված է 2022թ.-ի հունիսի 20-ի դրությամբ: Ընդհանուր ժողովի օրակարգում ընդգրկված են հետևյալ հարցերը`

Ընկերության 2021թ. տարեկան հաշվետվության, հաշվապահական հաշվեկշռի, շահույթի և վնասների հաշվի, շահույթի և վնասների բաշխման հաստատման հարցսը:
Ընկերության 2021թ. տարեկան ‎ֆինանսատնտեսական գործունեության արդյունքների վերաբերյալ ընկերության վերստուգողի հաշվետվությունը:
Ընդհանուր ժողովում քննարկվող հարցերին վերաբերող տեղեկություններին և նյութերին կարող եք ծանոթանալ /ստանալ/ ամեն օր ժողովի գումարման հայտարարության հրապարակման պահից մինչև ժողովի գրանցման ավարտը` դիմելով ք. Երևան, Արցախի 138 հասցեում գտնվող Վլադ Հակոբյանի անվան «Համակցված կերերի գործարան» փակ բաժնետիրական ընկերության գործերի կառավարչությանը:

Բաժնետերերի` ընդհանուր ժողովին մասնակցելու համար գրանցումը տեղի կունենա 2022թ-ի հունիսի 30-ին ժամը 11.00-ից մինչև 11.55: Խնդրում ենք չուշանալ: Ուշացած բաժնետերերը չեն մասնակցի ժողովին: Անձը հաստատող փաստաթղթի առկայությունը պարտադիր է:

Հասցե` ք. Երևան, Նուբարաշեն ավան 11 փ., 75

Հեռ..` +374-10-47-01-71

Վեբ կայք` gorcntac.am

Էլ. փոստ`