Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հայտարարություն «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Մղարթի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու մասին

04.07.2022

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Մղարթի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդ
ՀՀ Կառավարության 2010թ. մարտի 4-ի 319-Ն որոշմամբ հաստատված «Պետական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության մասին» կարգի 2-րդ կետ

 «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Մղարթի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ հաստատության տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար:

Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`

1.       ՀՀ քաղաքացիությունը

2.       ՈՒսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):

Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են`

1.       Դիմում հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով

2.       ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը

3.       Հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) պատճենը

4.       Տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (ներկայացնել մրցույթից առնվազն երեք օր առաջ)

5.       Ինքնակենսագրություն

Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:

Փաստաթղթերն ընդունվում են 2022թ. հուլիսի 4-ից մինչև 2022թ. սեպտեմբերի 14-ը ներառյալ, ամեն օր`ժամը 9.00 ից 16.00-ը, բացի շաբաթ, կիրակի և օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերից:

 Փաստաթղթերի  ընդունումը կանցկացվի`ըստ կարգի:

Մրցույթը տեղի կունենա 2022թ սեպտեմբերի 28-ին`ժամը 15.00-ին, «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Մղարթի հիմնական դպրոց»  ՊՈԱԿ-ի շենքում: Տեղեկությունների համար զանգահարել  043 32-70-68 հեռախոսահամարներով կամ գրել mghartidproc@mail.ru էլեկտրոնային հասցեին:

Հասցե` 1715, Լոռու մարզ, գ. Մղարթ, 8-րդ փողոց, շենք 4

Հեռ..` 043 32-70-68

Էլ. փոստ`