Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ ՀՀ Շիրակի մարզի «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

06.07.2022

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` Կառավարման խորհուրդ
ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշում

ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի 6-րդ և 7-րդ կետերի համաձայն՝ ՀՀ Շիրակի մարզի «Ամասիայի միջնակարգ դպրոց», ՀՀ Շիրակի մարզի «Բանդիվանի միջնակարգ դպրոց»,
ՀՀ Շիրակի մարզի «Հովտունի միջնակարգ դպրոց»
ՊՈԱԿ-ների միացյալ կառավարման խորհրդ ՊՈԱԿ-ի
միացյալ կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար:
1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1) ՀՀ քաղաքացիությունը.
2) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):
2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`
1) դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով.
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.
4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով.
5) ինքնակենսագրություն:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են ՀՀ Շիրակի մարզի ՙ Ամասիայի միջնակարգ դպրոց ՚-ում

01.09.2022թ -ից մինչև 22.09.2022թ-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից մինչև 15:00, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2022 թվականի հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13:00-ին,
ՀՀ Շիրակի մարզի ՙ Ամասիայի միջնակարգ դպրոց ՚ ՊՈԱԿ Հասցե՝ Ամասիա համայնք, գ. Ամասիա , 24փ., փակուղի 1 , 3շենք:

Տեղեկությունների համար դիմել

Խորհրդի քարտուղար՝ Հայկուհի Տեփոյան , Էլ.հասցե Amasia@shcool.am հեռ՝ 077056562

Հասցե` ՀՀ Շիրակի մարզ, գ. Ամասիա , 24փ., փակուղի 1 , 3շենք:

Հեռ..` 077056562

Էլ. փոստ`