Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Բի Էս Թի» ՍՊԸ-ի կողմից կազմակերպված աճուրդի մասին հրապարակային ծանուցում

27.07.2022

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` «Բի Էս Թի» ՍՊԸ
«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդված

Կազմակերպիչ «ԲիԷսԹի» ՍՊԸ-ն իրականացնելու է «Արդշինբանկ» ՓԲԸ-ում գրավադրված հետևյալ լոտերի բաց աճուրդը.
Լոտ 1. ք. Երևան, Կենտրոն, Արգիշտիի փողոց, 11/8 շենք, թիվ 26 հասցեում գտնվող 104.6 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 71800000 ՀՀ դրամ:
Լոտ 2. Արմավիրի մարզ, համայնք Արմավիր ք., Շահումյան փողոց, 2-րդ նրբանցք, 1 հասցեում գտնվող 114.9 ք.մ. բնակելի տուն, 8.1 ք.մ. չուլան, 3.5 ք.մ. կաթսայատուն, 3.4 ք.մ. սան հանգույց, 1.9 ք.մ. /3.7 խ.մ., 9.3 գծմ./ պարիսպ և 0,0466 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 22420000 ՀՀ դրամ:
Լոտ 1-ի և լոտ 2-ի աճուրդի փուլերը ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շ., 82/31 հասցեում 12.08.2022թ.-ին, ժ. 12:00-ին դասական եղանակով, այնուհետև յուրաքանչյուր աշխատանքային օր, նույն վայրում, նույն ժամին` հոլանդական եղանակով: Աճուրդի ավարտը՝ 12․09.2022թ.:
Լոտ 3. Արմավիրի մարզ, համայնք Վաղարշապատ ք., Վազգեն Առաջինի փողոց, 5 շենք, 35 հասցեում գտնվող 67.1 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 5273663 ՀՀ դրամ:
Լոտ 3-ի աճուրդի փուլերը հոլանդական եղանակով` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցեում 12.08.2022թ.-ին, ժ. 12:00-ին, այնուհետև յուրաքանչյուր աշխատանքային օր, նույն վայրում, նույն ժամին: Աճուրդի ավարտը՝ 12.09.2022թ.:
Աճուրդի մասնակցության նախավճարը գույքի ընթացիկ մեկնարկային գնի 1%, վճարման վերջնաժամկետը յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա ժամը 16:00: Նախավճարը վճարվում է կազմակերպչի դրամարկղ` աճուրդի կայացման հասցեում կամ բանկային հաշվին («Արդշինբանկ» ՓԲԸ-ում 2470103374150000 հաշվեհամարին) կամ կազմակերպչի կողմից տրված այլ հաշվեհամարին: Աճուրդին մասնակցելու համար ներկայացվում է՝ ֆիզիկական անձի կողմից անձը հաստատող փաստաթուղթ և կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական, իսկ իրավաբանական անձի կողմից՝ կանոնադրություն, պետական գրանցման վկայական, ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթ և մասնակցի վկայական:
Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով աճուրդավարի մուրճիկի 3 հարվածից առաջ առաջարկել է ամենաբարձր գինը:
Սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև աճուրդի ավարտը, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժ. 10:00-ից մինչև 18:00-ն կարելի է ծանոթանալ լոտի հետ՝ այցելությունը համաձայնեցնելով կազմակերպչի հետ: Սույն ծանուցումը կարող է փոփոխվել մամուլում հրապարակվելու միջոցով: Աճուրդի կանոնակարգին ծանոթանալու և անվճար ստանալու համար դիմել կազմակերպչին:

Հասցե` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 82/31

Հեռ..` +374 11 56 45 13

Վեբ կայք` www.llcbst.am

Էլ. փոստ`