Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Հայտարարվում է մրցույթ «Գտնված Երազ Մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում դաստիրակի 1,25, մեթոդիստի/ ուս․գծով տնօրենի տեղակալի/0,25 և երաժշտության դաստիրակի 0,25 դրույքաչափերով թափուր աշխատատեղերը համալրելու համար:

04.08.2022

Տիպ` Նախադպրոցական ուսումնական հաստատություններում թափուր պաշտոններ
Հայտատու` Վեդի համայնքի ,Դաշտաքար բնակավայրի «Գտնված Երազ Մանկապարտեզ» ՀՈԱԿ
ՀՀ ԿԳՄՍՆ 17․02.2022թ-ի N 08-Ն ՀՐԱՄԱՆԻ

Հայտարարություն

Հայտարարվում է մրցույթ «Գտնված Երազ Մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում դաստիրակի 1,25, մեթոդիստի/ ուս․գծով տնօրենի տեղակալի/0,25 և երաժշտության դաստիրակի 0,25 դրույքաչափերով թափուր աշխատատեղերը համալրելու համար:
Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի ։ Թեստավորման և հարցազրույցի փուլերը անցկացվում են ըստ ՀՀ ԿԳՄՍՆ 17․02.2022թ-ի N 08-Ն ՀՐԱՄԱՆԻ մշակված հարցաշարի: Հարցազրույցն անցկացվում է առանձին յուրաքանչյուր մասնակցի հետ:
Մրցույթին մասակցելու համար ներկայացնել՝
1.Դիմում /Ձև1/
2.Բարձրագույն կրթությունը հաստատող փաստաթուղթ /դիպլոմ/
3.Անձը հաստատող փաստաթուղթ
4.Աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ /առկայության դեպքում/
5.Ինքնակենսագրություն
6.Մեկ լուսանկար՝ 3 x 4 չափի,
7. Այլ պետությունների քաղաքացիները՝ Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
8.Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական,
9.Հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր /դրանց առկայության դեպքում/:
Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը ներկայացված փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ, բնօրինակները վերադարձնում են: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկը ամբողջական չէ, կամ առկա են թերություններ մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել թերությունները և համալրել փաստաթղթերի ցանկը:
Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ընդունվում են ՀՀ Կրթության, Գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կայք էջում հայտարարությունը հրապարակելու օրվանից՝ 20 աշխատանքային օրվա ընթացքում՝ 03․08.2022թ-ից մինչև 30.08.2022թ. ներառյալ, ամեն օր ժամը 10:00- 18:00-ը՝ հետևյալ հասցեով Վեդի համայնք ,Դաշտաքար բնակավայր 4-րդ փողոց 2/1 :
Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի ըստ կարգի:
Մրցույթը տեղի կունենա սեպտեմբերի 3-ին ժամը 10:00-ին « Գտնված Երազ » ՀՈԱԿ-ում:
Հասցե՝ Վեդի համայնք, Դաշտաքար բնակավայր 4-րդ փողոց 2/1 ։
Էլեկտրոնային հասցե dashtaqarpartez@mail.ru
Տեղեկությունների համար զանգահարել 094-72-72-74, 077-82-42-42 հեռախոսահամարներով:
Տնօրեն ` Անի Մելքոնյան 03.09․2022թ.

Հասցե` Վեդի համայնք ,Դաշտաքար բնակավայր 4-րդ փողոց 2/1

Հեռ..` 094-72-72-74, 077-82-42-42

Վեբ կայք` https://vedicity.am/

Էլ. փոստ`