Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

«Վեոլիա Ջուր» ՓԲԸ կողմից մատուցվող ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների սակագների վերաբերյալ

08.08.2022

Տիպ` Ջրային ոլորտում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով դիմելու մասին
Հայտատու` «Վեոլիա Ջուր» ՓԲԸ
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 02.11.2016թ. N 296-Ն որոշում

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ

«Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությունը (Հայաստանի Հանրապետություն, ք.Երևան, Աբովյան 66ա) համաձայն «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման լիցենզիա տրամադրելու մասին» N 397Ա որոշմամբ հաստատված Լիցենզիայի պայմանների N3 հավելվածի` մտադիր է դիմել Հայաստանի Հանրապետության Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ իր կողմից սպասարկվող տարածքում խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագների վերանայման հայտով:

Գործող սակագներ՝
• ՀՀ կառավարության 2016թ. նոյեմբերի 3-ի N1122-Ն որոշման համաձայն սոցիալապես անապահով ընտանիք համարվող բաժանորդներին մանրածախ խմելու ջրի մատակարարման ծառայության մատուցման սակագինը յուրաքանչյուր 1 խ.մ. դիմաց` 153 դրամ (ներառյալ ԱԱՀ),
• ՀՀ կառավարության 2016թ. նոյեմբերի 3-ի N1122-Ն որոշման համաձայն սոցիալապես անապահով ընտանիք համարվող բաժանորդներին մանրածախ ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայության մատուցման սակագինը յուրաքանչյուր 1 խ.մ. դիմաց` 27 դրամ (ներառյալ ԱԱՀ),
• մյուս բաժանորդներին (առանց սոցիալապես անապահով ընտանիք համարվող բաժանորդների) մանրածախ խմելու ջրի մատակարարման ծառայության մատուցման սակագինը յուրաքանչյուր 1 խ.մ. դիմաց` 170.4 դրամ (ներառյալ ԱԱՀ),
• մյուս բաժանորդներին (առանց սոցիալապես անապահով ընտանիք համարվող բաժանորդների) մանրածախ ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայության մատուցման սակագինը յուրաքանչյուր 1 խ.մ. դիմաց` 30.07 դրամ (ներառյալ ԱԱՀ),
• մեծածախ խմելու ջրի մատակարարման ծառայության մատուցման սակագինը յուրաքանչյուր 1 խ.մ. դիմաց՝ 39.811 դրամ (ներառյալ ԱԱՀ),
• մեծածախ ջրահեռացման ծառայության մատուցման սակագինը յուրաքանչյուր 1 խ.մ. դիմաց՝ 19.906 դրամ (ներառյալ ԱԱՀ),
• «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» փակ բաժնետիրական ընկերության ստորգետնյա ջրերի հեռացման ծառայության մատուցման սակագինը յուրաքանչյուր 1 խ.մ. դիմաց՝ 11.267 դրամ (ներառյալ ԱԱՀ):

Առաջարկվող սակագներ՝
• մանրածախ խմելու ջրի մատակարարման ծառայության մատուցման սակագինը յուրաքանչյուր 1 խ.մ. դիմաց` 177.653 դրամ (ներառյալ ԱԱՀ),
• մանրածախ ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայության մատուցման սակագինը յուրաքանչյուր 1 խ.մ. դիմաց` 31.350 դրամ (ներառյալ ԱԱՀ),
• մեծածախ խմելու ջրի մատակարարման ծառայության մատուցման սակագինը յուրաքանչյուր 1 խ.մ. դիմաց՝ 41.801 դրամ (ներառյալ ԱԱՀ),
• մեծածախ ջրահեռացման ծառայության մատուցման սակագինը յուրաքանչյուր 1 խ.մ. դիմաց՝ 20.900 դրամ (ներառյալ ԱԱՀ),
• «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» փակ բաժնետիրական ընկերության ստորգետնյա ջրերի հեռացման ծառայության մատուցման սակագինը յուրաքանչյուր 1 խ.մ. դիմաց՝ 12.294 դրամ (ներառյալ ԱԱՀ):

Սակագնի ճշգրտումն իրականացվել է համաձայն Լիցենզիայի պայմանների N3 հավելվածով սահմանված գործոնների և մանրածախ ջրամատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) գումարային 209.0 դրամ/խմ (ներառյալ ԱԱՀ-ն) սակագնի ձևավորման մեջ էական ազդեցություն է ունեցել արձանագրված 8.3% սղաճը, որով պայմանավորված ճշգրտման մեծությունը կազմել է 23.51 դրամ/խմ (ներառյալ ԱԱՀ-ն): Գործոնային ազդեցություններն են՝

• Բազիսային սակագին 2023թ. համար 183.6 դրամ/խմ
• Մանրածախ ջրամատակարարման ծավալների փոփոխություն -1.74 դրամ/խմ
• Սղաճ +23.51 դրամ/խմ
• էլեկտրաէներգիայի սակագների փոփոխություն +3.89 դրամ/խմ
• Այլ եկամուտներ -0.26 դրամ/խմ
• Ընդամենը գումարային սակագին 209.0 դրամ/խմ

Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Աբովյան 66ա, հեռ.՝ 011 59-03-81, էլ. փոստ. am.water.office.all@veolia.com:

Գլխավոր տնօրեն

Մ. Շահինյան

Հասցե` ք․Երևան, Աբովյան 66

Հեռ..` 011300186(307)

Վեբ կայք` https://www.veolia.am/hy

Էլ. փոստ`