Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Մրցույթ ՀՀ Սյունիքի մարզի «Բրնակոթի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ -ի տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար:

02.09.2022

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` «Շաքիի միջնակարգ դպրոց» և «Բռնակոթի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ների կոլեգիալ կառավարման մարմինը` միացյալ խորհուրդ
ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշմամբ հաստատված՝ կարգի 2-րդ կետ

Մրցույթի հայտարարություն
ՀՀ Սյունիքի մարզի «Բրնակոթի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ -ի տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար:

ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի 2-րդ կետի համաձայն «Շաքիի միջնակարգ դպրոց» և «Բռնակոթի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ների կոլեգիալ կառավարման մարմինը` միացյալ խորհուրդը՝ հայտարարում է մրցույթ տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար:
1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`
1) ՀՀ քաղաքացիությունը,
2) ուսումնական հաստատության կառավարման իրավունքը (հավաստագիր):
2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`
1) դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով.
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.
4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնայինտարբերակներով.
5) ինքնակենսագրություն:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են «Բրնակոթի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ –ում 2022 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև սեպտեմբերի 22-ը ներառյալ ամեն օր՝ ժամը 9.00-ից մինչև ժամը 15.30-ը, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2022 թվականի հոկտեմբերի 6-ին ժամը 13:00-ին «Բրնակոթի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ –ում: Հասցե՝ Սյունիքի մարզ գ. Բրնակոթ
Տեղեկությունների համար դիմել ՝ խորհրդի կողմից լիազորված անդամ Ոսկեհատ Բարսամյանին: Հեռ. (094 433580), էլ. հասցե brnakot@schools.am:

Հասցե` Սյունիքի մարզ գ․ Բռնակոթ

Հեռ..` 094433580

Էլ. փոստ`