Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Մրցույթ՝ ՀՀ Շիրակի մարզի Իսահակյանի միջնակարգ դպրոցի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

02.09.2022

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` Իսահակյանի միջնակարգ դպրոց ՊՈԱԿ-ի, Լուսաղբյուրի միջնակարգ դպրոց ՊՈԱԿ-ի և Աղինի միջնակարգ դպրոց ՊՈԱԿ-ի միացյալ խորհուրդ
ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշում

ՀՀ Շիրակի մարզի <<Իսահակյանի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ի

տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի 6-րդ և 7-րդ կետերի համաձայն՝
ՀՀ Շիրակի մարզի <<Իսահակյանի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ի

կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար:
1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1) ՀՀ քաղաքացիությունը.
2) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):
2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`
1) դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով.
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.
4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով.
5) ինքնակենսագրություն:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են՝

ՀՀ Շիրակի մարզի «Իսահակյանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ _-ում
(ուսումնական հաստատության անվանումը)
2022 թվականի սեպտեմբերի 1-ից սեպտեմբերի 22-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00 -ից մինչև ժամը 14:00-ը, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2022 թվականի հոկտեմբերի 6-ին՝ ժամը` 14:00-ին,

ՀՀ Շիրակի մարզի «Իսահակյանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ,
ՀՀ Շիրակի մարզ, Անի համայնք , գյուղ Իսահակյան, փողոց 5, շենք 6:
(ուսումնական հաստատության անվանումը և գտնվելու վայրը)


Տեղեկությունների համար զանգել՝ _077 63-90-50 հեռախոսահամարով,
էլ. հասցեն՝ isahakyan@schools.am :
(խորհրդի կողմից լիազորված անդամի հեռախոսահամարը և էլեկտրոնային հասցեն)

Հասցե` ՀՀ Շիրակի մարզ, Անի համայնք, գյ. Իսահակյան, փող. 5, շ.6

Հեռ..` 077 63-90-50

Էլ. փոստ`