Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Մրցույթ՝ ՀՀ Շիրակի մարզի Զարիշատի հիմնական դպրոց ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար

02.09.2022

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` Զարիշատի հիմնական դպրոց, Բերդաշենի միջնակարգ դպրոց, Զորակերտի միջնակարգ դպրոց ՊՈԱԿ-երի միացյալ խորհուրդ
04.03.2010, 319-Ն

ՀՀ Շիրակի մարզի «Զարիշատի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի
ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության /նշանակման/ կարգի 6-րդ և 7-րդ կետերի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Բերդաշենի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Զարիշատի հիմնական դպրոց պետական ոչ առևտրային կազմակերպության, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Զորակերտի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության միացյալ խորհրդը հայտարարում է մրցույթ՝ «Զարիշատի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնի թափուր տեղը զբաղեցնելու համար։
1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1/ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը
2/ ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը / հավաստագիր /
2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է ՝
1/ դիմում՝ հաստատության Խորհրդի նախագահի անունով,
2/ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը։
3/ հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը
4/ տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով,
5/ ինքնակենսագրություն
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ։
Փաստաթղթերն ընդունվում են` ՀՀ Շիրակի մարզի «Զարիշատի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանում 2022 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2022 թվականի սեպտեմբերի 22-ը ներառյալ, ամեն օր ՝ ժամը 10։00-ից մինչև ժամը 15։00-ը, բացի շաբաթ, կիրակի և օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերից։
Մրցույթը տեղի կունենա 2022 թվականի հոկտեմբերի 6-ին,ժամը 13։00-ին՝ ՀՀ Շիրակի մարզի «Զարիշատի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանում, հասցե՝ ՀՀ Շիրակի մարզ ՀՀ Շիրակի մարզ, Ամասիա համայնք, Զարիշատ գյուղ , 1-ին փողոց, 1/3շենք:
Տեղեկությունների համար դիմել Խորհրդի քարտուղար Էմմա Բարսեղյանին։
Հեռ՝ 093-46-31-75
Էլ. հասցե՝ emma.barseghyan@list.ru

Հասցե` ՀՀ Շիրակի մարզ, գյ. Զարիշատ

Հեռ..` 093-46-31-75

Էլ. փոստ`