Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Արթիկի N4 հիմնական դպրոցի տնօրենի թափուր տեղի մրցույթի հայտարարություն

02.09.2022

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` <Արթիկի N4 հիմնական դպրոց> ՊՈԱԿ
ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշում

Մրցույթի հայտարարություն
ՀՀ Շիրակի մարզի «Արթիկի №4 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի
ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության /նշանակման/ կարգի 6-րդ և 7-րդ կետերի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Արթիկի №4 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդը հայտարարում է մրցույթ՝ «Արթիկի №4 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնի թափուր տեղը զբաղեցնելու համար։
1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1/ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը
2/ ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը / հավաստագիր /
2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է ՝
1/ դիմում՝ հաստատության Խորհրդի նախագահի անունով,
2/ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը։
3/ հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը
4/ տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով,
5/ ինքնակենսագրություն
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ։
Փաստաթղթերն ընդունվում են` ՀՀ Շիրակի մարզի «Արթիկի №4 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանում 2022 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2022 թվականի սեպտեմբերի 22-ը ներառյալ, ամեն օր ՝ ժամը 10։00-ից մինչև ժամը 15։00-ը, բացի շաբաթ, կիրակի և օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերից։
Մրցույթը տեղի կունենա 2022 թվականի հոկտեմբերի 6-ին,ժամը 14։00-ին՝ ՀՀ Շիրակի մարզի «Արթիկի №4 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանում, հասցե՝ ՀՀ Շիրակի մարզ ,ք. Արթիկ Հակոբյան 8:
Տեղեկությունների համար դիմել Խորհրդի քարտուղար Նուշիկ Ղազարյանին։
Հեռ՝ 093-22-59-99
Էլ. հասցե՝ artik4@schools.am

Հասցե` ՀՀ Շիրակի մարզ ք. Արթիկ Հակոբյան 8

Հեռ..` 093406771

Էլ. փոստ`