Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Մրցույթ՝ «ՀՀ Տավուշի մարզի Կողբի   Բագրատ Սահակյանի անվան թիվ 2 միջնակարգ  դպրոց հանրակրթական  ուսումնական հաստատություն» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար

08.09.2022

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` Կառավարման խորհուրդ
ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշում

«ՀՀ Տավուշի մարզի Կողբի   Բագրատ Սահակյանի անվան թիվ 2 միջնակարգ  դպրոց հանրակրթական  ուսումնական հաստատություն» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ՝ հաստատության տնօրենի թափուր պաշտոնի համար:

Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝

ՀՀ քաղաքացիությունը,
2.«Հանրակրթության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 17-րդ մասով սահմանված հիմքերի բացակայությունը:

Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են՝

դիմում՝ հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
ՀՀ քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը (բնօրինակի հետ),
հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) պատճենը (բնօրինակի հետ),
տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (որը հավակնորդը կարող է ներկայացնել մինչև գործերի ընդունման ժամկետի ավարտը, այդ թվում՝ էլեկտրոնային տարբերակով), որը խորհրդի որոշմամբ լիազորված խորհրդի անդամը հավակնորդի կողմից տրամադրելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է հրապարակման տվյալ դպրոցի պաշտոնական կայքում, ինչպես նաև տրամադրում է խորհրդի մյուս անդամներին,
ինքնակենսագրություն:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ: Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի՝ ըստ կարգի:

Փաստաթղթերն ընդունվում են 2022 թ. սեպտեմբերի 8-ից մինչև սեպտեմբերի 29-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 9:00-ից 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերից, Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցում:

Մրցույթը տեղի կունենա 2022 թ. հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16:00-ին, ՀՀ Տավուշի մարզի Կողբի Բագրատ Սահակյանի անվան  թիվ 2 միջնակարգ  դպրոցում, հասցեն՝ համայնք՝ Նոյեմբերյան, գ. Կողբ, փողոց 1, շենք 6: Տեղեկությունների համար զանգահարել 094-11-01-07  հեռախոսահամարով, էլ. հասցեն՝ koghb2@rambler.ru :

Հասցե` Տավուշի մարզ,գյուղ Կողբ 1 փողոց,շենք 6

Հեռ..` 093404585

Էլ. փոստ`