Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ <<Երևանի Ալ. Մյասնիկյանի անվան հ. 66 հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

14.09.2022

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` Երևանի Ալ. Մյասնիկյանի անվան հ. 66 հիմն. դպրոց ՊՈԱԿ
ՀՀ Կառավարության ՙ 04.03.2010թ.-ի 319 Ն որոշում

ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի 6-րդ և 7-րդ կետերի համաձայն՝
<<Երևանի Ալ. Մյասնիկյանի անվան հ. 66 հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղը զբաղեցնելու համար։
1․ Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1) ՀՀ քաղաքացիությունը
2) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր)
2․ Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է ՝
1) դիմում՝ հաստատության խորհրդի նախագահի անունով,
2) ՀՀ քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը,
3) հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) պատճենը,
4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով,
5) ինքնակենսագրություն
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Համաձայն ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն <<Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի 4 և 5 կետերի փաստաթղթերն ընդունվում են <<Երևանի Ալ. Մյասնիկյանի անվան հ. 66 հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ում, 2022թ.-ի սեպտեմբերի 14-ից մինչև 2022թ.-ի հոկտեմբերի 5-ը ներառյալ, ամեն օր ժամը 900-ից մինչև 1500-ն, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2022թ․ հոկտեմբերի 19-ին՝ ժամը 1300-ին, <<Երևանի Ալ. Մյասնիկյանի անվան հ. 66 հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ում։
Հասցե՝ ք․ Երևան, Բագրատունյաց 9, (010)42-08-33
Կայքէջ՝ yerevan66.schoolsite.am
Էլ․ փոստ՝ school66@schools.am
Տեղեկությունների համար դիմել խորհրդի կողմից լիազորված անդամներ՝
1․ Մ․ Մարգարյան (հեռ․՝ 091-67-96-69, Էլ․ փոստ՝ margaryan.maria@gmail.com)
2․ Ք․ Բաղդասարովա (հեռ․՝ 041-44-33-38, Էլ․ փոստ՝ qristina.bagdasarova@gmail.com)

Հասցե` ք. Երևան,Բագրատունյաց 9

Հեռ..` 010-48-08-33

Էլ. փոստ`