Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Մրցույթ «Երևանի Ստ. Շահումյանի անվան հ.1 հիմնական դպրոց ՊՈԱԿ» -ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

22.09.2022

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` «Երևանի Ստ. Շահումյանի անվան հ.1 հիմնական դպրոց ՊՈԱԿ» -ի կառավարման խորհուրդ
ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշում

ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի
hամաձայն` «Երևանի Ստ. Շահումյանի անվան հ.1 հիմնական դպրոց ՊՈԱԿ» -ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղը զբաղեցնելու համար:
1. Հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1) ՀՀ քաղաքացիությունը.
2) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):
2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`
1) դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով.
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.
4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով.
5) ինքնակենսագրություն:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:

Փաստաթղթերն ընդունվում են

«Երևանի Ստ. Շահումյանի անվան հ.1 հիմնական դպրոց » ՊՈԱԿ –ում 2022 թվականի սեպտեմբերի 22-ից մինչև ս/թ հոկտեմբերի 12-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10։00-ից մինչև ժամը 15։00, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2022 թվականի հոկտեմբերի 26 -ին՝ ժամը 14։30-ին,
«Երևանի Ստ. Շահումյանի անվան հ.1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում,
Ք. Երևան Մաշտոցի 33

Տեղեկությունների համար դիմել Հասմիկ Համլետի Շամամյանին
Հեռախոս՝ 010-53-32-23 ,098-24-31-30
Էլ. hասցե` shahumyandproc1@mail.ru
 

Հասցե` Ք: Երևան, Մաշտոցի 33

Հեռ..` 010533223

Վեբ կայք` http://shahumyanschool.am/

Էլ. փոստ`