Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

«Պողոսյան, Կիրակոսյան և գործընկերներ իրավաբանական գրասենյակ» ՍՊԸ-ն կազմակերպում է հողամասերի աճուրդ-վաճառք

26.09.2022

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` «Պողոսյան, Կիրակոսյան և գործընկերներ իրավաբանական գրասենյակ» ՍՊԸ
«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդված

«Պողոսյան, Կիրակոսյան և գործընկերներ իրավաբանական գրասենյակ» ՍՊԸ-ն («Աճուրդի կազմակերպիչ») հայտարարում է բաց աճուրդ՝ «դասական» և «հոլանդական» փուլերով, հետևյալ Լոտի վաճառքի համար.

Լոտի նկարագրություն
Հասցե՝ ՀՀ, Արմավիրի մարզ, համայնք Վաղարշապատ, Սուրբ Մեսրոպ Մաշտոց փողոց, հողամաս թիվ 140։ Հողամասի մակերեսը՝ 0,82367 հա, ծածկագիրը ըստ կադաստրային քարտեզից հատվածի՝ 04-002-0484-0008, նպատակային նշանակությունը՝ արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գործառնական նշանակությունը կամ հողատեսքը՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների։ Հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցվում է ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի պահանի համաձայն՝ օտարման գործարքներից բխող անշարժ գույքի նկատմամբ պետական գրանցումը կկատարվի վճարման պահին գործող հողամասի կադաստրային արժեքի վճարման դեպքում։

Հայտնի սահմանափակումներ
Լոտը հանդիսանում է գրավի առարկա:

Մեկնարկային գին
Լոտի մեկնարկային գինը «դասական» եղանակով աճուրդի փուլում՝ 87 574 421 ՀՀ դրամ (սկզբնական մեկնարկային գին)։
«Հոլանդական» եղանակով աճուրդի փուլում աճուրդը մեկնարկում է սկզբնական մեկնարկային գնից 10 % ցածր մեկնարկային գնով։

Աճուրդի կազմակերպման վայրը (հասցեն)
ք. Երևան, Ամիրյան 27, տարածք 8

Աճուրդի ձևը և անցկացման կարգը
Աճուրդն անցկացվելու է բաց եղանակով՝ «դասական» և «հոլանդական» փուլերով։ Բաց «դասական» եղանակով աճուրդը կայանալու է 12.10.2021թ-ին՝ ժամը 17:00-ին։ «Դասական» եղանակով աճուրդում հաղթող է ճանաչվում այն մասնակիցը, որն աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից առաջ ներկայացրել է վերջին ամենաբարձր գնային հայտը։ Մասնակցության հայտերը Աճուրդի կազմակերպչին ներկայացվում են մինչև ս/թ հոկտեմբերի 11-ը՝ ժամը 15:00։
«Դասական» եղանակով աճուրդի փուլում Լոտը չվաճառվելու դեպքում դրան հաջորդող աշխատանքային օրվա ժամը 10:00-ից աճուրդը մեկնարկում է «հոլանդական» եղանակով: Աճուրդի մասնակցության հայտերը ներկայացվում են աշխատանքային օրերին՝ ժամը 11:00-18:00: Հաղթող է ճանաչվում առաջինը հայտ ներկայացրած մասնակիցը: Լոտի գինը 27 141 289,87 ՀՀ դրամից նվազելու դեպքում աճուրդը դադարեցվում է և հայտարարվում չկայացած:
Աճուրդին կարող է մասնակցել ֆիզիկական կամ իրավաբանական յուրաքանչյուր անձ, որը վճարել է նախավճարի գումարը, ներկայացրել է պահանջվող փաստաթղթերը (ֆիզիկական անձը՝ անձը հաստատող փաստաթուղթ, իսկ իրավաբանական անձը՝ կանոնադրություն, պետական գրանցման վկայական, ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթ) և Աճուրդի կազմակերպչի կողմից ստացել մասնակցի վկայական։
Աճուրդի մասնակցության նախավճարը կազմում է Լոտի ընթացիկ մեկնարկային գնի 5 (հինգ) տոկոսը։ Այն ենթակա է վճարման մինչև աճուրդի մասնակցության հայտը ներկայացնելը։ Նախավճարը վճարվում է Աճուրդի կազմակերպչի՝ «Բիբլոս Բանկ Արմենիա» ՓԲԸ-ում սպասարկվող 2140005630120100 բանկային հաշվեհամարին։
Աճուրդի կանոնակարգին և այլ մանրամասներին կարելի է ծանոթանալ Աճուրդի կազմակերպչի գրասենյակում՝ յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 11:00-17:00՝ նախապես պայմանավորվելով (հեռ.՝ +374 15 203040): Աճուրդի կանոնակարգի պատճենը տրամադրվում է անվճար: Լոտը կարելի է նախնական պայմանավորվածությամբ ուսումնասիրել Լոտի գտնվելու վայրում աշխատանքային օրերին՝ ժամը 12:00-17:00:
Հասցե` ք. Երևան, Ամիրյան 27, տարածք 8
Հեռ.` +374 15 203040
Էլ. փոստ` info@pkpartners.am
 

Հասցե` ք. Երևան, Ամիրյան 27, տարածք 8

Հեռ..` +374 15 203040

Էլ. փոստ`