Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Մրցույթ ՀՀ Արագածոտնի մարզի «Վարդենիսի Զ. Հակոբյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

30.09.2022

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ Արագածոտնի մարզի «Վարդենիսի Զ. Հակոբյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդ
ՀՀ կառավվարության 2010թ-իմարտի 4-ի N319-Ն որոշում

Մրցույթի հայտարարություն
ՀՀ Արագածոտն մարզի Կայքի , Վարդենիսի միջնակարգ և Չքնաղի հիմնական դպրոցների կառավարման միացյալ խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ ՀՀ Արագածոտն մարզի §Վարդենիսի Զ. Հակոբյանի անվան միջնակարգ դպրոց¦ ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1. ՀՀ քաղաքացիությունը,
2. «Հանրակրթության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 17-րդ մասով սահմանված հիմքերի բացակայությունը:
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են՝
1. դիմում՝ հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
2. ՀՀ քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը (բնօրինակի հետ),
3. հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) պատճենը (բնօրինակի հետ),
4. տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (որը հավակնորդը կարող է ներկայացնել մինչև գործերի ընդունման ժամկետի ավարտը, այդ թվում՝ էլեկտրոնային տարբերակով), որը խորհրդի որոշմամբ լիազորված խորհրդի անդամը հավակնորդի կողմից տրամադրելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է հրապարակման տվյալ դպրոցի պաշտոնա-կան կայքում, ինչպես նաև տրամադրում է խորհրդի մյուս անդամներին,
5. ինքնակենսագրություն: Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ: Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի՝ ըստ կարգի:
Փաստաթղթերն ընդունվում են 2022 թ. սեպտեմբերի 30-ից մինչև հոկտեմբերի 20-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 9:00-ից 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և օրենքով սահմանված ոչ աշխա-տանքային՝ տոնական և հիշատակի օրերից, Վարդենիսի Զ. Հակոբյանի անվան միջնա-կարգ դպրոցում:
Մրցույթը տեղի կունենա 2022 թ. նոյեմբերի 3-ին՝ ժամը 14:00-ին, ՀՀ Արագածոտն մարզի Վարդենիսի Զ. Հակոբյանի անվան միջնակարգ դպրոցում, հասցեն՝ գ․ Վարդենիս 1փ. 58/8:
Տեղեկությունների համար զանգահարել 093625080 , 077602135 հեռախոսահամարներով,էլ հասցե՝ vardenis@schools.am:.

Հասցե` Հ Հ Արագածոտնի մարզ, գ․ Վարդենիս 1փ. 58/8

Հեռ..` 093625080 , 077602135

Էլ. փոստ`