Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Բի Էս Թի» ՍՊԸ-ի կողմից կազմակերպված աճուրդի մասին հրապարակային ծանուցում

30.09.2022

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` «Բի Էս Թի» ՍՊԸ
«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդված

Կազմակերպիչ «ԲիԷսԹի» ՍՊԸ-ն իրականացնելու է «Արդշինբանկ» ՓԲԸ-ում գրավադրված հետևյալ լոտերի բաց աճուրդը.
Լոտ 1. Լոռու մարզ, համայնք Ստեփանավան ք․, Չարենցի փողոց, 179 շենք, 11 հասցեում գտնվող 36,8 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 5400000 ՀՀ դրամ:
Լոտ 2. ք. Երևան, Դավթաշեն, Դավթաշեն 10-րդ փողոց, 87/1 հասցեում գտնվող 331.4 ք.մ. բնակելի տուն և 0.04616 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 57900000 ՀՀ դրամ:
Լոտ 3. Շիրակի մարզ, համայնք Արթիկ ք․, Աբովյան փողոց, 2 շենք, 33 հասցեում գտնվող 38 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 5350000 ՀՀ դրամ:
Լոտ 1-ի, լոտ 2-ի և լոտ 3-ի աճուրդի փուլերը ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շ., 82/31 հասցեում 17.10.2022թ.-ին, ժ. 12:00-ին դասական եղանակով, այնուհետև յուրաքանչյուր աշխատանքային օր, նույն վայրում, նույն ժամին` հոլանդական եղանակով: Աճուրդի ավարտը՝ 17․11.2022թ.:
Լոտ 4. Կոտայքի մարզ, համայնք Վերին Պտղնի, Նոր թաղամաս, 1-ին փողոց, 62 հասցեում գտնվող 446.5 ք.մ. բնակելի տուն, 5.9 ք.մ. կաթսայատուն, 16.1 ք.մ. մառան, 29 ք.մ. խոհանոց և 0.075 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 12600000 ՀՀ դրամ:
Լոտ 4-ի աճուրդի փուլերը հոլանդական եղանակով` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցեում 17.10.2022թ.-ին, ժ. 12:00-ին, այնուհետև յուրաքանչյուր աշխատանքային օր, նույն վայրում, նույն ժամին: Աճուրդի ավարտը՝ 17.11.2022թ.:
Աճուրդի մասնակցության նախավճարը գույքի ընթացիկ մեկնարկային գնի 1%, վճարման վերջնաժամկետը յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա ժամը 16:00: Նախավճարը վճարվում է կազմակերպչի դրամարկղ` աճուրդի կայացման հասցեում, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կանխիկի շեմը չգերազանցելու դեպքում, կամ բանկային հաշվին («Արդշինբանկ» ՓԲԸ-ում 2470103374150000 հաշվեհամարին) կամ կազմակերպչի կողմից տրված այլ հաշվեհամարին: Աճուրդին մասնակցելու համար ներկայացվում է՝ ֆիզիկական անձի կողմից անձը հաստատող փաստաթուղթ և կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական, իսկ իրավաբանական անձի կողմից՝ կանոնադրություն, պետական գրանցման վկայական, ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթ և մասնակցի վկայական:
Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով աճուրդավարի մուրճիկի 3 հարվածից առաջ առաջարկել է ամենաբարձր գինը:
Սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև աճուրդի ավարտը, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժ. 10:00-ից մինչև 18:00-ն կարելի է ծանոթանալ լոտի հետ՝ այցելությունը համաձայնեցնելով կազմակերպչի հետ: Սույն ծանուցումը կարող է փոփոխվել մամուլում հրապարակվելու միջոցով: Աճուրդի կանոնակարգին ծանոթանալու և անվճար ստանալու համար դիմել կազմակերպչին:

Հասցե` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 82/31

Հեռ..` +374 11 56 45 13

Վեբ կայք` www.llcbst.am

Էլ. փոստ`