Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Մրցույթ՝ ՀՀ Սյունիքի մարզի «Շուռնուխի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար

02.10.2022

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ Սյունիքի մարզի Շուռնուխի միջնակարգ դպրոց
ՀՀ Կառավարության 2010թ-ի մարտի 4-ի N319-Ն որոշում

Մրցույթ՝ ՀՀ Սյունիքի մարզի «Շուռնուխի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար

ՀՀ Սյունիքի մարզի «Շուռնուխի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ՝ հաստատության տնօրենի թափուր պաշտոնի համար:
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1. ՀՀ քաղաքացիությունը,
2. «Հանրակրթության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 17-րդ մասով սահմանված հիմքերի բացակայությունը:
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են՝
1. դիմում՝ հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
2. ՀՀ քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը (բնօրինակի հետ),
3. հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) պատճենը (բնօրինակի հետ),
4. տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (որը հավակնորդը կարող է ներկայացնել մինչև գործերի ընդունման ժամկետի ավարտը, այդ թվում՝ էլեկտրոնային տարբերակով), որը խորհրդի որոշմամբ լիազորված խորհրդի անդամը հավակնորդի կողմից տրամադրելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է հրապարակման տվյալ դպրոցի պաշտոնական կայքում, ինչպես նաև տրամադրում է խորհրդի մյուս անդամներին,
5. ինքնակենսագրություն:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ: Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի՝ ըստ կարգի:
Փաստաթղթերն ընդունվում են 2022 թ. հոկտեմբերի 3-ից մինչև հոկտեմբերի 21-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից - 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերից Շուռնուխի միջնակարգ դպրոցում:
Մրցույթը տեղի կունենա 2022 թ. նոյեմբերի 4-ին ՝ ժամը 13:00-ին, ՀՀ Սյունիքի մարզի Շուռնուխի միջնակարգ դպրոցում, հասցե՝ ՀՀ Սյունիքի մարզ, Գորիս համայնք, գ.Շուռնուխ, 3 փող., շ. Դպրոց/1:
Տեղեկությունների համար դիմել Աշոտ Բաղդասարյաին, հեռ.՝ 094644955, էլ. փոստ՝ shurnukh@schools.am :

Հասցե` ՀՀ Սյունիքի մարզ, գ. Շուռնուխ

Հեռ..` +37494644955

Էլ. փոստ`