Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Գար և Էմ» ԲԲԸ-ի բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողով գումարելու մասին

03.10.2022

Տիպ` Բաժնետիրական ընկերության հերթական կամ արտահերթ ժողովի գումարման մասին հայտարարություն
Հայտատու` «Գար և Էմ» ԲԲԸ
«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 96-րդ հոդված

«ԳԱՐ ԵՎ ԷՄ» ԲԲԸ
ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
ՀԱՐԳԵԼԻ ԲԱԺՆԵՏԵՐԵՐ
Տեղեկացնում ենք Ձեզ, որ 2022թ. հոկտեմբերի 26-ին ժամը 12։00 «ԳԱՐ ԵՎ ԷՄ» ԲԲԸ -ում, ՀՀ, ք․ Երևան, Արին Բերդի 7 հասցեում տեղի կունենա «ԳԱՐ ԵՎ ԷՄ» ԲԲԸ բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովը

2022 Թ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ ԲԱԺՆԵՏԵՐԵՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ
ՕՐԱԿԱՐԳ

1. «ԳԱՐ ԵՎ ԷՄ» բաց բաժնետիրական ընկերության կողմից տեղաբաշխված բաժնետոմսերի համախմբում։

Բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի ցուցակի կազմման ամսաթիվը սահմանվել է 2022 թ.-ի սեպտեմբերի 27-ը։

Բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովին մասնակցողների գրանցումն սկսվում է 30 րոպե շուտ` ժամը 11։30-ին:
Բաժնետերերը բաժնետերերի ընդհանուր ժողովում քննարկվող հարցերին վերաբերող տեղեկություն¬ներին և նյութերին կարող են ծանոթանալ դիմելով 2022թ.-ի հոկտեմբերի 3-ից յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 12։30 մինչև 16:30, ՀՀ, ք․ Երևան, Արին Բերդի 7 հասցեում կամ զանգահարելով 0(95)-19-29-39 / 0(99)-33-33-39:
Տրամադրվող տեղեկությունների և նյութերի ցանկը հետևյալն է՝
ա. «ԳԱՐ ԵՎ ԷՄ» ԲԲԸ բաժնետերերի ընդհանուր ժողովի օրակարգի հարցերին կողմ քվեարկելու դեպքում ընդունվող որոշումների նախագծեր,
բ. «ԳԱՐ ԵՎ ԷՄ» ԲԲԸ կողմից տեղաբաշխված բաժնետոմսերի համախմբման կարգի նախագիծ։


Խնդրում ենք Ձեզ ներկա լինել բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովին
«ԳԱՐ ԵՎ ԷՄ» ԲԲԸ տնօրենների խորհուրդ

 

Հասցե` Արին Բերդի 7

Հեռ..` +374 99 333339

Էլ. փոստ`