Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

«ՍԵԼԵՆԱ» ԲԲԸ-ի բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողով գումարելու մասին

06.10.2022

Տիպ` Բաժնետիրական ընկերության հերթական կամ արտահերթ ժողովի գումարման մասին հայտարարություն
Հայտատու` <<Սելենա>> ԲԲԸ
«ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 96-ՐԴ ՀՈԴՎԱԾ

ՀԱՐԳԵԼԻ ԲԱԺՆԵՏԵՐ
Տեղեկացնում ենք Ձեզ, որ 2022թ. Հոկտեմբերի 28-ին ժամը11:00-ին
«ՍԵԼԵՆԱ» ԲԲԸ-ում, ՀՀ, ք. Երևան, Թևոսյան 7 հասցեում տեղի կունենա «ՍԵԼԵՆԱ» ԲԲԸ-ի բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողով

ԲԱԺՆԵՏԵՐԵՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ
ՕՐԱԿԱՐԳ
1. «ՍԵԼԵՆԱ» ԲԲԸ-ի կողմից հետգնված բաժնետոմսերի իրացման հարցի քննարկում

Բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի ցուցակի կազմման ամսաթիվը սահմանվել է 2022 թ. հոկտեմբերի 5-ը:
Բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովին մասնակցողների գրանցումն սկսվում է 30 րոպե շուտ`ժամը 10:30-ին:
Բաժնետերերը բաժնետերերի ընդհանուր ժողովում քննարկվող հարցերին վերաբերող տեղեկություններին և նյութերին կարող են ծանոթանալ դիմելով՝2022 թ. հոկտեմբերի 20-ից յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 11:00 մինչև 16:30, ՀՀ, ք.Երևան, Թևոսյան 7 հասցեում:

Տրամադրվող տեղեկությունների և նյութերի ցանկը հետևյալն է՝
ա. «ՍԵԼԵՆԱ» ԲԲԸ-ի բաժնետերերի ընդհանուր ժողովների օրակարգերի հարցերին կողմ քվեարկելու դեպքում ընդունվող որոշումների նախագծեր,

Հայտնում ենք, ու 27.06.2022թ.-ին կայացած արտահերթ ընդհանուր ժողովի որոշման համաձայն Ընկերության կողմից տեղաբաշխված բաժնետոմսերի համախմբում է իրականացվել: Համախմբման հետևանքով կոտորակային բաժնետոմսերը հետ են գնվել Ընկերության կողմից: Համաձայն «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 54-րդ հովածի 3-րդ կետի 2-րդ պարբերության՝ Ընկերության կողմից հետգնված բաժնետոմսերը պետք է իրացվեն Ընկերության կողմից՝ դրանք ձեռքբերելուց հետո մեկ տարվա ընթացքում, և առաջարկվում է Ընկերության կողից հետգնված բաժնետոմսերը իրացնել


Խնդրում ենք Ձեզ ներկա լինել բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովներին
«ՍԵԼԵՆԱ» ԲԲԸ տնօրեն

Հասցե` ՀՀ, ք. Երևան, Թևոսյան 7

Հեռ..` +37491204132

Էլ. փոստ`