Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Մրցույթ «Երևանի հ.2 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի թափուր տեղը զբաղեցնելու համար

18.10.2022

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` «Երևանի հ.2 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդ
ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշում

ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշմամբ հաստատված պետական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության(նշանակման) կարգի (վերջին փոփոխությունը կատարված 27.08.2021թ. ՀՀ կառավարության թիվ 1380-Ն որոշմամբ) համաձայն «Երևանի հ.2 ավագ դպրոց ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ տնօրենի պաշտոնի թափուր տեղը զբաղեցնելու համար:

1.Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1.1 ՀՀ քաղաքացիությունը
1.2 Հանրակրթության մասին օրենքի 12-րդ հոդվածի 17-րդ մասով սահմանված հիմքերի մասին

2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է՝
2.1 դիմում՝հաստատության խորհրդի նախագահի անունով.
2.2 Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ բնույնականացման քարտի
պատճեն(բնօրինակի հետ միասին)
2.3հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճեն.
2.4 տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով.
2.5 ինքնակենսագրություն

Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են «Երևանի հ.2 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ում 2022թվականի հոկտեմբերի 18-ից մինչև 2022
թվականի նոյեմբերի 7-ը ներառյալ,ամեն օր ժամը 9:00-ից մինչև 14:00-ը,բացի հանգստյան(շաբաթ,կիրակի) և օրենքով
սահմանվածոչ աշխատանքային՝տոնական և հիշատակի օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2022 թվականի նոյեմբերի 21-ին ժամը՝ 14:00-ին «Երևանի հ.2 ավագ դպրոց»ՊՈԱԿ-ում ,
ք.Երևան,Տիգրան Մեծ պողոտա 34 հասցեում:

Տեղեկությունների համար դիմել՝

Հասցե ք.Երևան Տիգրան Մեծ 34

Ֆիքսված հեռախոս +37410 56 91 05

Բջջային հեռախոս +374 96 56 66 28

էլեկտրոնային փոստ՝ h2avagdproc@mail.ru

Դպրոցի կայք` https://yerevan2.schoolsite.am/

Հասցե` ք. Երևան, Տիգրան Մեծ 34

Հեռ..` +37410569105,+37496566628

Վեբ կայք` https://yerevan2.schoolsite.am/

Էլ. փոստ`