Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Մրցույթ՝ ՀՀ Սյունիքի մարզի «Սիսիանի հ.5 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար

24.10.2022

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ Սյունիքի մարզի <<Սիսիանի հ.5 հիմնաա դպրոց >> ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդ
ՀՀ կառավարության 4 մարտի 2010 թվականի N 319-Ն որոշման 4-րդ կետ

Մրցույթ՝ ՀՀ Սյունիքի մարզի «Սիսիանի հ.5 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի
տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար


Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1. ՀՀ քաղաքացիությունը,
2.«Հանրակրթության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 17-րդ մասով սահմանված հիմքերի բացակայությունը:

Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են՝
1. դիմում՝ հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
2. ՀՀ քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը (բնօրինակի հետ),
3. հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) պատճենը (բնօրինակի հետ),
4. տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (որը հավակնորդը կարող է ներկայացնել մինչև գործերի ընդունման ժամկետի ավարտը, այդ թվում՝ էլեկտրոնային տարբերակով), որը խորհրդի որոշմամբ լիազորված խորհրդի անդամը հավակնորդի կողմից տրամադրելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է հրապարակման տվյալ դպրոցի պաշտոնական կայքում, ինչպես նաև տրամադրում է խորհրդի մյուս անդամներին,
5. ինքնակենսագրություն:

Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ: Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի՝ ըստ կարգի:

Փաստաթղթերն ընդունվում են 2022 թ. հոկտեմբերի 24-ից մինչև նոյեմբերի 11-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 09:00-ից 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերից, Սիսիանի հ.5 հիմնական դպրոցում:

Մրցույթը տեղի կունենա 2022 թ. նոյեմբերի 25-ին՝ ժամը 13:00-ին Սիսիանի հ.5 հիմնական դպրոցում, հասցե՝ք. Սիսիան , Նար-Դոսի 1 : Տեղեկությունների համար զանգահարել 028324921 և 093013477 հեռախոսահամարներով:

Հասցե` ՀՀ Սյունիքի մարզ ք.Սիսիան , Նար-Դոսի 1

Հեռ..` 028324921, 055172622

Էլ. փոստ`