Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Մրցույթ` ՀՀ Արագածոտնի մարզի «Շենավանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար: Ճշտված

01.11.2022

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` «Շենավանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ
ՀՀ կառավարության 04.03.2010թ. N319-Ն որոշում

Մրցույթ` ՀՀ Արագածոտնի մարզի «Շենավանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար

ՀՀ Արագածոտնի մարզի «Շենավանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ՝ հաստատության տնօրենի թափուր պաշտոնի համար:

Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1. ՀՀ քաղաքացիությունը,
2.«Հանրակրթության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 17-րդ մասով սահմանված հիմքերի բացակայությունը:

Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են՝
1. դիմում՝ հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
2. ՀՀ քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը (բնօրինակի հետ),
3. հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) պատճենը (բնօրինակի հետ),
4. տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (որը հավակնորդը կարող է ներկայացնել մինչև գործերի ընդունման ժամկետի ավարտը, այդ թվում՝ էլեկտրոնային տարբերակով), որը խորհրդի որոշմամբ լիազորված խորհրդի անդամը հավակնորդի կողմից տրամադրելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է հրապարակման տվյալ դպրոցի պաշտոնական կայքում, ինչպես նաև տրամադրում է խորհրդի մյուս անդամներին,
5. ինքնակենսագրություն:

Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ: Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի՝ ըստ կարգի:

Փաստաթղթերն ընդունվում են 2022 թ. նոյեմբերի 2-ից մինչև նոյեմբերի 22-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 09:00-ից 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերից, Շենավանի միջնակարգ դպրոցում:

Մրցույթը տեղի կունենա 2022 թ. դեկտեմբերի 6-ին՝ ժամը 14:00-ին, ՀՀ Արագածոտնի մարզի Շենավանի միջնակարգ դպրոցում, հասցե՝ ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Շենավան 19 փողոց 32 շենք:
Տեղեկությունների համար՝ հեռ.՝ 093271530, 077782245, էլ. փոստ՝ shenavan@schools.am:

Հասցե` Արագածոտնի մարզ գյուղ Շենավան 19 փ 32 շ

Հեռ..` +37477782245

Վեբ կայք` http://shenavan-aragatsotn.schoolsite.am/

Էլ. փոստ`