Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Մրցույթ ՀՀ Շիրակի մարզի <<Գյումրու թիվ15 հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր տեղի համար։

01.11.2022

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի <<Գյումրու թիվ15 հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդ
ՀՀ կառավարության 2010թ․-ի մարտի 4-ի N319-Ն որոշում

Մրցույթի հայտարարություն
ՀՀ Շիրակի մարզի «Գյումրու թիվ15 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի
տնօրենի պաշտոնն զբաղեցնելու համար

ՀՀ կառավարության 2010թ․-ի մարտի 4-ի N319-Ն որոշմամբ հաստատված պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի համաձայն ՀՀ Շիրակի մարզի «Գյումրու թիվ15 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար։
1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1) ՀՀ քաղաքացիությունը․
2) Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր)։
2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է՝
1) դիմում՝ հաստատության խորհրդի նախագահի անունով․
2) ՀՀ քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը․
3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը․
4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով․
5) ինքնակենսագրություն։
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ։
Փաստաթղթերն ընդունվում են ՀՀ Շիրակի մարզի «Գյումրու թիվ15 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում 2022թ․-ի նոյեմբերի 1-ից նոյեմբերի 21-ը ներառյալ, ամեն օր ժամը 10։00-ից մինչև 15։00-ը, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերից։
Մրցույթը տեղի կունենա 2022թ․-ի դեկտեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, ՀՀ Շիրակի մարզի «Գյումրու թիվ15 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում, հասցեն՝ ՀՀ Շիրակի մարզ, ք․ Գյումրի, փ․ Եսայան 34/1։
Տեղեկությունների համար դիմել խորհրդի կողմից լիազորված անդամներին։
/հեռ․/ 093055042, 093190722
Էլ․ հասցեն՝ gyumri15@schools.am

Հասցե` ՀՀ ՇՄ ք․ Գյումրի, փ․ Եսայան 34/1

Հեռ..` 093055042

Վեբ կայք` gyumri15․schools.am

Էլ. փոստ`