Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Մրցույթ ՀՀ Արարատի մարզի «Մասիս քաղաքի N6 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար

02.11.2022

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ Արարատի մարզի «Մասիս քաղաքի N6 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդ
ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշում

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Արարատի մարզի «Մասիս քաղաքի N6 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ՝ հաստատության տնօրենի թափուր պաշտոնի համար:
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1. ՀՀ քաղաքացիությունը,
2.«Հանրակրթության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 17-րդ մասով սահմանված հիմքերի բացակայությունը:
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են՝
1. դիմում՝ հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
2. ՀՀ քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը (բնօրինակի հետ),
3. հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) պատճենը (բնօրինակի հետ),
4. տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (որը հավակնորդը կարող է ներկայացնել մինչև գործերի ընդունման ժամկետի ավարտը, այդ թվում՝ էլեկտրոնային տարբերակով), որը խորհրդի որոշմամբ լիազորված խորհրդի անդամը հավակնորդի կողմից տրամադրելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է հրապարակման տվյալ դպրոցի պաշտոնական կայքում, ինչպես նաև տրամադրում է խորհրդի մյուս անդամներին,
5. ինքնակենսագրություն:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ: Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի՝ ըստ կարգի:
Փաստաթղթերն ընդունվում են նոյեմբերի 7-ից -ից մինչև նոյեմբերի 25-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերից, Մասիս քաղաքի N 6 հիմնական դպրոցում:
Մրցույթը տեղի կունենա 2022 թ. դեկտեմբերի 9-ին՝ ժամը 15:00-ին, ՀՀ Արարատի մարզի Մասիս քաղաքի N6 հիմնական դպրոցում, հասցեն՝ ք. Մասիս, Մասիս Կայարան, Շիրակի 1։ Տեղեկությունների համար զանգահարել 093-00-32-93, 077-69-69-41 հեռախոսահամարներով, էլհասցե՝ masis6@schools.am:

Հասցե` ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶ ՔԱՂԱՔ ՄԱՍԻՍ ՄԱՍԻՍ ԿԱՅԱՐԱՆ ՇԻՐԱԿԻ 1

Հեռ..` 094111888

Էլ. փոստ`