Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀՀ ԿԳՄՍՆ Ճամբարակի ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար բաց մրցույթի հայտարարություն

10.11.2022

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀԿԳՄՍՆ Ճամբարակի ավագ դպրոց» ՊՈԱԿ
ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշում

Հայտարարություն
ՀՀ ԿԳՄՍՆ Ճամբարակի ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ՝ հաստատության տնօրենի թափուր պաշտոնի համար: Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝ 1.ՀՀ քաղաքացիությունը, 2.«Հանրակրթության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 17-րդ մասով սահմանված հիմքերի բացակայությունը: Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են՝ 1. դիմում՝ հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով, 2. ՀՀ քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը, 3. հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) պատճենը, 4. տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (որը հավակնորդը կարող է ներկայացնել մինչև գործերի ընդունման ժամկետի ավարտը, այդ թվում՝ էլեկտրոնային տարբերակով), որը խորհրդի որոշմամբ լիազորված խորհրդի անդամը հավակնորդի կողմից տրամադրելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է հրապարակման տվյալ դպրոցի պաշտոնական կայքում, ինչպես նաև տրամադրում է խորհրդի մյուս անդամներին, 5. ինքնակենսագրություն:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ: Փաստաթղթերն ընդունվում են 2022 թ. նոյեմբերի 9-ից մինչև նոյեմբերի 29-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 9:00-ից 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերից, ք. Ճամբարակի ավագ դպրոցում: Մրցույթը տեղի կունենա 2022 թ. դեկտեմբերի 13-ին՝ ժամը 14:00-ին « ՀՀ ԿԳՄՍՆ Ճամբարակի ավագ դպրոց» ՊՈԱԿ-ում, հասցեն՝ Գ Նժդեհի 128: Տեղեկությունների համար զանգահարել 091-22-23-65 հեռախոսահամարով, էլ.հասցեն՝ chambarak2@schools.am:

Հասցե` ք.Ճամբարակ,Գ.Նժդեհի 128

Հեռ..` +37491222365

Էլ. փոստ`