Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Մրցույթ <<ՀՀ Արարատի մարզի Լուսառատի միջնակարգ դպրոց >>ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու համար

16.11.2022

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` << ՀՀ Արարատի մարզի Լուսառատի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ
ՀՀ կառավարությյան 2010թ. մարտի 4-ի N319-Ն որոշում

Մրցույթի հայտարարություն
<<ՀՀ Արարատի մարզի Լուսառատի միջնակարգ դպրոց >>ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու համար

ՀՀ կառավարության 2010թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշմամբ հաստատված պետական հանրակրթական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի 6-րդ և 7-րդ կետերի համաձայն՝ ՀՀ <<Արարատի մարզի Լուսառատի,Եղեգնավանի,Նոյակերտի դպրոց>> ՊՈԱԿ-ների կառավարման միացյալ խորհուրդը հայտարարում է մրցույթ՝<<ՀՀ Արարատի Լուսառատի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր տեղ զբաղեցնելու համար:
1.Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1)Հայաստանի հանրապետության քաղաքացիությունը.
2)Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը(հավաստագիրը):
2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է ՝
1)Դիմում՝ հաստատության խորհրդի նախագահի անունով.
2)Հայաստանի Հանրապետության անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
3)Հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.
4)Տվյալ հաստատության զարգացման ծրագիրը՝ թղթային և էլեկտրոնային տարբերակներով.
5)Ինքնակենսագրություն:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են Լուսառատի միջնակարգ դպրոցում ՝նոյեմբերի 22-ից մինչև դեկտեմբերի 12-ը ներառյալ,ամեն օր՝ժամը 10:00-ից 15:00-ը , բացի հանգստյան( շաբաթ, կիրակի ) և օրենքով սահմանված ոչ աշխատավքային՝տոնական և հիշատակի օրերից:
Մրցույթը տեղի կունենա դեկտեմբերի 26-ին՝ ժամը 14-00-ին , ՀՀ Արարատի մարզի Լուսառատի միջնակարգ դպրոցում:
Տեղեկությունների համար զանգահարել (077)50-04-77 հեռախոսահամարով:

ՀՀ Արարատի մարզի << Լուսառատի, Նոյակերտի , Եղեգնավանի դպրոց>> ՊՈԱԿ-ների կառավարման միացյալ խորհրդի նախագահ՝ Արտակ Եմիշյան

Հասցե` ՀՀ, Արարատի մարզ,գ. Լուսառատ.Գ. Չաուշ 36

Հեռ..` +37477500477

Էլ. փոստ`