Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Մրցույթ՝ ՀՀ Սյունիքի մարզի «Բարձրավանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար

16.11.2022

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` Սյունիքի մարզ, Գորիս համայնք,Բարձրավանի միջնակարգ դպրոց ՊՈԱԿ
ՀՀ կառավարության 2010թվականի մարտի 4-ի N319-ն

Մրցույթ՝ ՀՀ Սյունիքի մարզի «Բարձրավանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար

ՀՀ Սյունիքի մարզի «Բարձրավանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ՝ հաստատության տնօրենի թափուր պաշտոնի համար:
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1. ՀՀ քաղաքացիությունը,
2.«Հանրակրթության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 17-րդ մասով սահմանված հիմքերի բացակայությունը:
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են՝
1. դիմում՝ հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
2. ՀՀ քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը (բնօրինակի հետ),
3. հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) պատճենը (բնօրինակի հետ),
4. տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (որը հավակնորդը կարող է ներկայացնել մինչև գործերի ընդունման ժամկետի ավարտը, այդ թվում՝ էլեկտրոնային տարբերակով), որը խորհրդի որոշմամբ լիազորված խորհրդի անդամը հավակնորդի կողմից տրամադրելուց հետո մեկ աշխատանքայի օրվա ընթացքում ներկայացնում է հրապարակման տվյալ դպրոցի պաշտոնական կայքում, ինչպես նաև տրամադրում է խորհրդի մյուս անդամներին,
5. ինքնակենսագրություն:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ: Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի՝ ըստ կարգի:
Փաստաթղթերն ընդունվում են 2022 թ. Նոյեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 30-ը ներառյալ, ամենօր՝ ժամը 10:00-ից - 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերից Բարձրավանի միջնակարգ դպրոցում:
Մրցույթը տեղի կունենա 2022 թ. Դեկտեմբերի 14-ին՝ ժամը 15:00-ին, ՀՀ Սյունիքի մարզի Բարձրավանի միջնակարգ դպրոցում, հասցե՝ ՀՀ Սյունիքի մարզ, Գորիս համայնք, գ. Բարձրավան:
Տեղեկությունների համար դիմել Խանում Մաթևոսյանին, հեռ.՝ 094735343, էլ. փոստ՝ bardzravan@schools.am :

Հասցե` գ. Բարձրավան

Հեռ..` 037491775544

Էլ. փոստ`