Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Ակադեմիկոս Ի. Վ. Եղիազարովի անվան Ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտ» ՓԲԸ բաժնետերերի ընդհանուր ժողովի գումարման մասին ծանուցում

17.11.2022

Տիպ` Բաժնետիրական ընկերության հերթական կամ արտահերթ ժողովի գումարման մասին հայտարարություն
Հայտատու` «Ակադեմիկոս Ի. Վ. Եղիազարովի անվան Ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերություն
«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապե¬տության օրենք, հոդված 71

 Հարգելի բաժնետեր,
«Ակադեմիկոս Ի. Վ. Եղիազարովի անվան Ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության տնօրենների խորհուրդն իր 08.11.2022 թ.-ին կայացած նիստում որոշել է գումարել բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողով:
Ժողովը գումարվելու է 2022 թ. նոյեմբերի 25-ին, ժամը 14:00-ին ք. Երևան, Ա. Արմենակյան փողոց 125, 8-րդ հարկ հասցեում:
Բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովի օրակարգն է`
1. «Ակադեմիկոս Ի. Վ. Եղիազարովի անվան Ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտ» փակ բաժնետի¬րական ընկերության կողմից տեղաբաշխված բաժնետոմսերի համախմբում,
2. «Ակադեմիկոս Ի. Վ. Եղիազարովի անվան Ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտ» փակ բաժնետի¬րական ընկերությանը պատկանող բաժնետոմսերի մարման միջոցով կանոնադրական կապիտալի չափի նվազեցում,
3. «Ակադեմիկոս Ի. Վ. Եղիազարովի անվան Ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտ» փակ բաժնետի¬րական ընկերության կանոնադրության փոփոխության հաստատում:
Բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի ցուցակի կազմման ամսաթիվը սահմանվել է 2022 թ. նոյեմբերի 10-ը:
Բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովում քննարկվող հարցերին վերաբերող տեղեկություն¬ներին և նյութերին բաժնետերերը կարող են ծանոթանալ 2022 թ. նոյեմբերի 21-ից, յուրաքանչյուր աշխատան¬քային օր ժամը 10:00-ից մինչև 14:00 ընկերության գտնվելու վայրում:
Բաժնետերերին ներկայացվելիք տեղեկությունները և նյութերը ներառում են օրակարգի հարցերին կողմ քվեարկելու դեպքում ընդունվող որոշումների, ինչպես նաև ընկերության կողմից տեղաբաշխված բաժնետոմսերի համախմբման, փոխարկման և հետգնման կարգի, ընկերության կողմից տեղաբաշխված բաժնետոմսերի համախմբման արդյունքների ու ընկերության կանոնադրության փոփոխության նախագծերը:

Եթե ընկերության բաժնետերերի 2022 թ. նոյեմբերի 25-ին կայանալիք արտահերթ ընդհանուր ժողովի օրակարգի երրորդ հարցի քվեարկության արդյունքում հաստատվի ընկերության կանոնադրության փոփոխությունը, ապա այն բաժնետերերը, ովքեր չեն մասնակցի այդ ժողովին կամ դեմ կքվեար¬կեն այդ հարցին կամ քվեարկությանը չեն մասնակցի, իրավունք կունենան ընկերության կանոնադրության փոփո¬խության հաստատման մասին որոշման ընդունման պահից 45 օրվա ընթացքում գրավոր դիմել ընկերությանը` պահանջելով իրենց պատկանող բաժնետոմuերի կամ դրանց մի մաuի հետգնում: Բաժնետոմսերի հետգնումն իրականացվելու է դրանց շուկայական արժեքով` 410,000 (չորս հարյուր տասը հազար) դրամով: Դիմումի մեջ նշվում են հետգնման ենթակա բաժնետոմսերի քանակը և բաժնետիրոջ բնակության վայրը: Եթե բաժնետերը համաձայն չէ հետգնման գնի հետ, ապա նա իրավունք ունի բաժնետոմսերի վերագնահատման պահանջով դիմել դատարան` ընկերության կողմից բաժնետերերին վճարումներ կատարելու սահմանված օրից երեք ամսվա ընթացքում:
Սահմանված 45 օրվա ավարտից հետո ընկերության տնօրենը 30 օրվա ընթացքում կազմա¬կերպում է բաժնետերերի բաժնետոմսերի հետ¬գնումը: Այդ նպատակով ընկերության տնօրենը բաժնե¬տիրոջ ներկայանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում իրականացնում է բաժնետիրոջ վճարումը:
Սահմանված 30 օրվա ավարտից հետո ընկերության տնօրենը 5 օրվա ընթացքում դիմում է ընկերու¬թյան ռեեստրավարին` ընկերության բաժնետերերի ռեեստրում համապատաս¬խան փոփոխություններ կատարելու խնդրանքով:

Բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովին մասնակցողների գրանցումն սկսվում է ժողովն սկսվելուց 15 րոպե առաջ` ժամը 13:45-ին: Անձը հաստատող փաստաթղթի առկայությունը պարտադիր է:
Խնդրում ենք Ձեզ ներկա լինել բաժնետերերի ընդհանուր ժողովին:

Հարցերով կարող եք դիմել 010-65-47-31 հեռախոսահամարով:

Հասցե` ՀՀ, ք. Երևան, Ա. Արմենակյան փողոց 125

Հեռ..` 010-65-47-31

Վեբ կայք` www.jhhi.am

Էլ. փոստ`