Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ «Երևանի հ․110 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

21.11.2022

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` «Երևանի հ․110 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդ
ՀՀ կառավարության 04․03․2010թ․ N 319-Ն որոշում

Մրցույթի հայտարարություն
«Երևանի հ. 110 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի
տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար
ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի համաձայն՝
«Երևանի հ. 110 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղը զբաղեցնելու համար։
1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1) ՀՀ քաղաքացիությունը
2) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր)
2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է ՝
1) դիմում՝ հաստատության խորհրդի նախագահի անունով,
2) ՀՀ քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը,
3) հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) պատճենը,
4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով,
5) ինքնակենսագրություն
Փաստաթղթերի պատճեները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Համաձայն ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի 4 և 5 կետերի փաստաթղթերն ընդունվում են «Երևանի հ. 110 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում, 2022թ.-ի նոյեմբերի 21-ից մինչև 2022թ.-ի դեկտեմբերի 9-ը ներառյալ, ամեն օր ժամը 900-ից մինչև 1500-ն, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2022թ. դեկտեմբերի 23-ին՝ ժամը 1300-ին, «Երևանի հ. 110 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում։
Հասցե՝ ք. Երևան, Սողոմոն Տարոնցի 11, (010) 482162
Կայքէջ՝ yerevan110.schoolsite.am
Էլ. փոստ՝ yerevan110@schools.am
Տեղեկությունների համար դիմել դպրոցի կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի կողմից լիազորված անդամներին՝
1. Լ․Մուրադյան (հեռախոս՝ 091-07-37-15, Էլ. փոստ՝ lilitmuradyan74@mail.ru
2. Լ․Մեժլումյան (հեռախոս՝ 077-36-12-96, Էլ. փոստ՝ meren2002gasp@gmail.com

Հասցե` Սողոմոն տարոնցի 11

Հեռ..` 010 48-21-62

Էլ. փոստ`