Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Մրցույթ ՀՀ Շիրակի մարզի «Արթիկի №6 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար

21.11.2022

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի «Արթիկի №6 հիմնական դպրոց» ՊՈԱԿ
ՀՀ կառավարության 04.03.2010թ. թիվ 319-Ն որոշում

Մրցույթի հայտարարություն
ՀՀ Շիրակի մարզի «Արթիկի №6 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար
ՀՀ Շիրակի մարզի «Արթիկի №6 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ՝ հաստատության տնօրենի թափուր պաշտոնի համար:

Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1. ՀՀ քաղաքացիությունը,
2.«Հանրակրթության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 17-րդ մասով սահմանված հիմքերի բացակայությունը:

Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են՝
1. դիմում՝ հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
2. ՀՀ քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը,
3. հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) պատճենը ,
4. տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (որը հավակնորդը կարող է ներկայացնել մինչև գործերի ընդունման ժամկետի ավարտը, այդ թվում՝ էլեկտրոնային տարբերակով),
5. ինքնակենսագրություն:

Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ: Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի՝ ըստ կարգի:

Փաստաթղթերն ընդունվում են 2022 թ. նոյեմբերի 21-ից մինչև դեկտեմբերի 09-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերից, Արթիկի №6 հիմնական դպրոցում:

Մրցույթը տեղի կունենա 2022 թ. դեկտեմբերի 23-ին՝ ժամը 12:00-ին, ՀՀ Շիրակի մարզի Արթիկի №6 հիմնական դպրոցում, հասցե՝ ՀՀ Շիրակի մարզ, ք. Արթիկ, Շիրազի 8:
Տեղեկությունների համար՝ հեռ.՝ 093368318, էլ. փոստ՝ dproc6-art@mail.ru:

Հասցե` ՀՀ Շիրակի մարզ, ք. Արթիկ, Շիրազի 8

Հեռ..` 093368318

Էլ. փոստ`