Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԱՆԴՐԱՆԻԿ ՑՈԼԱԿԻ ՕՀԱՆՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

21.11.2022

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Ջրվեժի համայնքապետարան
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն

Ղեկավարվելով Հարկային օրենսգրքի 226-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով և 34-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, հիմք ընդունելով աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանի՝ 2022 թվականի նոյեմբերի 17-ի զեկուցագիրը՝ Անդրանիկ Ցոլակի Օհանյանին սեփականության իրավուքով պատկանող՝ Ջրվեժ համայնքի, Ջրվեժ գյուղի, 15-րդ փողոց, թիվ 13 հասցեում գտնվող (կադաստրային ծածկագիր՝ 07-057-0005-0007)՝ Հարկային օրենսգրքով նախատեսված՝ անշարժ գույքի հարկի չկատարված պարտավորության վերաբերյալ, այն է՝ 194 913 (մեկ հարյուր իննսունչորս հազար իննը հարյուր տասներեք) Հայաստանի Հանրապետության դրամ, այդ թվում՝ 142 946 (մեկ հարյուր քառասուներկու հազար իննը հարյուր քառասունվեց) դրամ ապառք, 51 967 (հիսունմեկ հազար իննը հարյուր վաթսունյոթ) դրամ տույժ, որոշում եմ.

1. Անդրանիկ Ցոլակի Օհանյանի նկատմամբ հարուցել վարչական վարույթ:
2.Վարչական վարույթի քննարկման օրը նշանակել 2022 թվականի դեկտեմբերի 8-ին, ժամը 17։45-ին:
3. Սույն որոշումն օրենքով սահմանված կարգով և ժամկետում ծանուցել Անդրանիկ Ցոլակի Օհանյանին:
4.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանի վրա:

Հասցե` Կոտայքի մարզ, գ․Ջրվեժ, Մելքոնյան փողոց, թիվ 76

Հեռ..` 010684929

Վեբ կայք` www.jrvezh.am

Էլ. փոստ`