Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ‹‹ՀՀ Գեղարքունիքի մարզի Մաքենիս գյուղի միջնակարգ դպրոց›› պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

23.11.2022

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` ‹‹ՀՀ Գեղարքունիքի մարզի Մաքենիս գյուղի միջնակարգ դպրոց ›› պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման խորհուրդ
ՀՀ կառավարության 04.03.2010թ. N 319-Ն որոշմամբ հաստատված «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) մասին» կարգի 6-րդ կետ

Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝ 1) ՀՀ քաղաքացիությունը. 2) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր): 2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է` 1) դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով. 2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը. 3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը. 4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով. 5) ինքնակենսագրություն: Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ: Փաստաթղթերն ընդունվում են ‹‹ՀՀ Գեղարքունիքի մարզի Մաքենիս գյուղի միջնակարգ դպրոց ›› պետական ոչ առևտրային կազմակերպությունում՝ 2022 թվականի նոյեմբերի 23-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 13-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 900-ից մինչև ժամը 1300-ը, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից: Մրցույթը տեղի կունենա 2022 թվականի դեկտեմբերի 27-ին՝ ժամը 1200-ին, ‹‹ՀՀ Գեղարքունիքի մարզի Մաքենիս գյուղի միջնակարգ դպրոց ›› պետական ոչ առևտրային կազմակերպությունում՝ հասցե․ ՀՀ Գեղարքունիքի մարզ, գ․ Մաքենիս։ Տեղեկությունների համար կապ հաստատել 094646594 հեռախոսահամարով կամ գրել makenis@schools.am էլեկտրոնային հասցեին:

Հասցե` ՀՀ Գեղարքունիքի մարզ, գ․ Մաքենիս

Հեռ..` +374 94646594

Էլ. փոստ`