Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թափուր հաստիքի մանկ․հոգեբանի և փոխ․դաստիարակի մրցույթ

24.11.2022

Տիպ` Նախադպրոցական ուսումնական հաստատություններում թափուր պաշտոններ
Հայտատու` Կոտայքի մարզ,Չարենցավան համայնք , Չարենցավան քաղաքի Ա․Գրիգորյանի անվան <<Ծիծեռնակ>> մսուր մանկապարտեզ ՀՈԱԿ
ՀՀ ԿԳՄՍՆ 17.02.2022թ-ի N 08-Ն ՀՐԱՄԱՆ

ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի Չարենցավան քաղաքի Ա․Գրիգորյանի անվան «Ծիծեռնակ» մսուր մանկապարտեզ ՀՈԱԿ –ը հայտարարում է մրցույթ՝ մանկավարժ- հոգեբանի / 1 դրույքաչափ / և մանկավարժական աշխատող-փոխարինող դաստիարակի /1 դրույքաչափ/ թափուր պաշտոնները զբաղեցնելու համար։ Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման և հարցազրույցի փուլերը անցկացվում են ըստ ՀՀ ԿԳՄՍՆ 17.02.2022թ-ի N 08-Ն ՀՐԱՄԱՆԻ մշակված հարցաշարի:
Մրցույթը կկայանա 22.12.2022թ՝. ժամը 11ºº-ին, «Ծիծեռնակ» մսուր մանկապարտեզ ՀՈԱԿ-ում։
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար դիմող քաղաքացիները պետք է ներկայացնեն`
• դիմում.
• անձը հաստատող փաստաթուղթ
• կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ)
• աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքայինգրքույկ (առկայությանդեպքում).
• ինքնակենսագրություն.
• մեկ լուսանկար` 3x4 չափսի.
• այլ պետությունների քաղաքացիները՝Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ.
• Հայաստանի Հանրապետության արականսեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական.
• հրապարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր(դրանցառկայությանդեպքում).
• Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը ներկայացված փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճեների հետ, բնօրինակները վերադարձնում:
• Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել թերությունները և համալրել փաստաթղթերի ցանկը:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 10։00-16։00-ը, բացիշաբաթ և կիրակի օրերից, Չարենցավան համայնքի Չարենցավան քաղաքի «Ծիծեռնակ» մսուր մանկապարտեզ ՀՈԱԿ-ի շենքում /ք.Չարենցավան, 3-րդ թաղամաս , 4-րդ փողոց, թիվ 16/։
Հարցաշարին ծանոթանալու համար կարող եք անցնել հետևյալ հղումով՝
https://escs.am/am/news/11978
Հեռ՝ +374 93 52 92 00

Հասցե` Ք․Չարենցավան 3-րդ թաղամաս, 4-րդ փողոց, թիվ 16

Հեռ..` +(374)93529200

Էլ. փոստ`