Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ Գեղարքունիքի մարզի «Լճավան գյուղի Ա․ Խաչատրյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ

25.11.2022

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` ‹‹ՀՀ Գեղարքունիքի մարզի Լճավան գյուղի Ա. Խաչատրյանի անվան միջնակարգ դպրոց ›› ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդ
ՀՀ կառավարության 04.03.2010թ. N 319-Ն որոշմամբ հաստատված «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) մասին» կարգի 6-րդ կետ

Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝ 1. ՀՀ քաղաքացիությունը, 2.«Հանրակրթության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 17-րդ մասով սահմանված հիմքերի բացակայությունը: Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են՝ 1. դիմում՝ հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով, 2. ՀՀ քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը (բնօրինակի հետ), 3. հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) պատճենը (բնօրինակի հետ), 4. տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (որը հավակնորդը կարող է ներկայացնել մինչև գործերի ընդունման ժամկետի ավարտը, այդ թվում՝ էլեկտրոնային տարբերակով), որը խորհրդի որոշմամբ լիազորված խորհրդի անդամը հավակնորդի կողմից տրամադրելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է հրապարակման տվյալ դպրոցի պաշտոնական կայքում, ինչպես նաև տրամադրում է խորհրդի մյուս անդամներին, 5. ինքնակենսագրություն: Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ: Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի՝ ըստ կարգի: Փաստաթղթերն ընդունվում են 2022 թ. նոյեմբերի 25-ից մինչև դեկտեմբերի 15-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 09:00-ից 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերից, Լճավանի միջնակարգ դպրոցում: Մրցույթը տեղի կունենա 2022 թ. դեկտեմբերի 29-ին՝ ժամը 13:00-ին, ՀՀ Գեղարքունիքի մարզի Լճավան գյուղի Ա․ Խաչատրյանի անվան միջնակարգ դպրոցում, հասցե՝ ՀՀ Գեղարքունիքի մարզ, գ․ Լճավան, 10-րդ փողոց, 36 շենք: Տեղեկությունների համար՝ հեռ.՝ 094 64 65 94, էլ. փոստ՝ ltchavan@schools.am :

Հասցե` ՀՀ Գեղարքունիքի մարզ, գ.Լճավան 10-րդ փողոց,36 շենք

Հեռ..` +374 94 64 65 94