Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Բնակարանային-կոմունալ ոլորտի աշխատողների միավորում» հասարակական կազմակերպությանը տրամադրված գումարի օգտագործման վերաբերյալ հաշվետվություն

02.12.2022

Տիպ` Հասարակական կազմակերպություններին տրամադրված գումարի օգտագործման վերաբերյալ հաշվետվություն
Հայտատու` «Բնակարանային-կոմունալ ոլորտի աշխատողների միավորում» հասարակական կազմակերպություն
ՀՀ կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 21-ի №1721-Ն որոշման 16–րդ կետ

Համաձայն ՀՀ կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 21-ի «Հանրային ծառայությունները կարգավորող ոլորտում սպառողների շահերը պաշտպանող, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապա-տասխան գրանցված հասարակական կազմակերպությունների ընտրության, գումարի տրամադրման կարգն ու պայմանները սահմանելու մասին» №1721-Ն որոշմամբ սահմանված հավելվածի 15 – րդ կետի համապատասխան պայմանների՝ ¦Բնակարանային-կոմունալ ոլորտի աշխատողների միավորում§ հասարակական կազմակերպությունը նախարարության կողմից 2021 թվականի համար տրամադրված 2,131.374 դրամ գումարի 50%-ը՝ 1,065,687 դրամն ուղղել է կազմակերպության անդամների, այդ թվում երիտասարդ, մասնագիտական գիտելիքների կատարելագործմանը՝ կազմակերպության անդամների համար հանրային ծառայությունների ոլորտում սպառողների իրավունքների պաշտպանության հարցերով թրեյնինգներ, խորհրդակցություններ, դասընթացներ, մասնագիտական հանդիպումներ և լսումների կազմակերպմանը, այս ամենում ինչպես տեղի այնպես էլ օտարերկրյա մասնագետներին ներգրավելով: Կազմակերպության երիտասարդ անդամների կողմից կոմունալ բնագավառի մասին սպառողների իրավագիտակցությունը բարձրացնելու նպատակով էլեկտրոնային դաշտում տեսանյութերի միջոցով իրազեկում:
Տրամադրված գումարի մյուս 50%-ը՝ 1,065,687 դրամը, ուղղվել է կազմակերպության կարողությունների զարգացման (համակարգչային տեխնիկա, գրասենյակային սարքավորումներ) և գրասենյակի տարածքի վարձակալության ձեռքբերմանը:
 

Հասցե` Ք:Երևան, Վարդանանց փակուղի 8

Հեռ..` +374 93 827217